64-ամյա դերասանուհին մերկ լուսանկարներ է հրապարակել. նա կարծես 30 տարեկան լինի
Գրասիելա Ինես Ալֆանո Քասանովան արգենտինացի դերասանուհի է։ Գրասիելա Ալֆանոն արդեն 64 տարեկան է, սակայն հիանալի ֆիզիկական վիճակում է։
dailymail.co.uk-ը գրում է, որ նա հաճախ է տարբեր սոցիալական կայքերում իր լուսանկարները հրապարակում, սակայն այս անգամ ապշեցրել է Twitter-ի ու Instagram-ի բոլոր օգտատերերին։
Գարսիան լրիվ մերկ լուսանկար է հրապարակել, որտեղ պարզ երևում է, թե ինչ լավ պահպանված մարմին ունի։ Լուսանկարը մակագրել է․ «Սա առողջ կյանքի արդյունք է»։ Սակայն, նրա երկրպագուներից ոմանք չեն հավատում, որ դա միայն առողջ կյանքի արդյունք է, քանի որ կարծում են, որ 64 տարեկանում հնարավոր չէ բնական ճանապարհով նման մարմին ունենալ։ Նրանք կարծում են, որ Գրասիելան բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել, որոնք թաքցնում է։
Ալֆանոն ոչ մի կերպ չի արձագանքում այդ մեկնաբանություններին և շարունակում է հմայիչ լուսանկարներ հրապարակել։














