9 տարօրինակ երևույթ, որոնք տարբեր երկրներում սեքսուալ են համարվում
Գեղեցկության Եվրոպական ստանդարտները հասկանալի ու ընդունելի են մեզ համար, սակայն կա նաև այնպիսի գեղեցկություն, որը անընդունելի ու տարօրինակ է մեզ համար։
adme.ru-ն գրում է, որ տարբեր երկրներում կան այնպիսի սովորույթներ, որոնք խորթ են մեզ։ Գեղեցկության ընկալումները տարբեր ու սուբյեկտիվ են, սակայն ձեզ համար դժվար կլինի հասկանալ, թե ինչն են սեքսուալ համարում այս մարդիկ։
Ահա, թե տարբեր երկրներում ինչն է գրավիչ ու սեքսուալ համարվում։
Ճապոնիայում սեքսուալ ու գրավիչ են համարվում ծուռ ատամները։ Այնտեղ ընդունված է «yaeba» երևույթը, որը նշանակում է, որ ծուռ ատամի շնորհիվ դեմքն ավելի գրավիչ է դառնում։ Այս պատճառով հարյուրավոր աղջիկներ ու տղաներ գնում են ատամնաբույժի մոտ։
.jpg?1485512556971)
Արևմտյան Աֆրիկայում գեղեցիկ է համարվում սպիների մեծ քանակությունը։ Աֆրիկայի որոշ հատվածներում մարդիկ միտումնավոր սպիներով «զարդարում» են իրենց դեմքն ու մարմինը, քանի որ դա գեղեցկության նշան է համարվում։

Հարավային Կորեայում գեղեցիկ է համարվում սրտաձև դեմք ունենալը։ Այստեղ ամեն քայլափոխին պաստառներ են կախված, որոնք հորդորում են որքան հնարավոր է արագ պլաստիկ վիրահատության միջոցով գեղեցկացնել դեմքը։ Սրտաձև դեմք ունենալու համար կորեացիները պատրաստ են նույնիսկ մի քանի բարդագույն վիրահատությունների ենթարկվել։

Մավրիտանիայում հմայիչ ու սեքսուալ է համարվում ավելորդ քաշը։ Ճիշտ կշիռ ունենալու համար փոքրիկ աղջիկներին մանկուց հատուկ «ֆերմաներ» են ուղարկում, որտեղ նրանք որքան հնարավոր է շատ են սնվում, և այդ պատճառով ստամոքսի ու մարսողության հետ կապված խնդիրներ են ձեռք բերում։

Իրանում շատ նորաձև ու գրավիչ է դեմքին վիրակապ ունենալը։ Ուղիղ քիթ ունենալը շատ նորաոճ է և շատերը վիրահատական միջամտության են դիմում։ Սակայն, պատահում են դեպքեր, երբ վիրահատություն չի կատարվում, սակայն մարդիկ վիրակապով են շրջում։ Սա շատ գեղեցիկ է համարվում։

Չինաստանում շատ նորաձև է համարվում սպիտակ մաշկը։ Այստեղ վաճառվող բոլոր խնամքի միջոցները սպիտակեցնող ազդեցություն ունեն։ Սպիտակ մաշկը շատ սեքսուալ է հատկապես Թայլանդում։

Բիրմայում ցանկալի ու գեղեցիկ է համարվում երկար վիզ ունենալը։ Այստեղի որոշ ցեղերի կանայք արույրե օղեր են կրում պարանոցին, որպեսզի այն երկարի։ Համարվում է, որ որքան այն երկար է, այնքան ավելի գեղեցիկ է։

Լայնացրած շրթունքները շատ գեղեցիկ են համարվում Մուրսի ցեղախմբում։ Այստեղ կանայք հատուկ օղակների միջոցով լայնացնում են ներքևի շրթունքը, որքան ավելի մեծ է օղակը, այդքան ավելի բարձր է աղջկա խավը և այնքան ավելի շատ պիտի վճարեն նրա հետ ամուսնանալու համար։

Տաջիկստանում սեքսուալ են համարվում իրար կպած հոնքերը։ Եթե աղջիկներն ի ծնե մեկ ընդհանուր հոնք չեն ունենում, ապա հոնքերի արանքը սև գույնով են ներկում։ Կպած հոնքերն որոշակի հաջողության նշան են համարվում։








