10 արտահայտություն, որոնց շնորհիվ բոլոր կանայք խաբում են իրենց տղամարդկանց
Կատարյալ մարդիկ գոյություն չունեն։ Բոլորն էլ ժամանակ առ ժամանակ խաբում են։ Իհարկե, խոսքը գլոբալ ստի մասին չէ, այլ փոքրիկ ու առաջին հայացքից աննշան ստերի։
marketium.ru-ն գրում է, որ բոլոր կանայք խաբում են իրենց տղամարդկանց։ Նրանք օգտագործում են որոշ արտահայտություններ, որոնց միջոցով ստում են իրենց տղամարդկանց։ Այնպես որ, եթե երբևէ լսեք ձեր կնոջից այս արտահայտություններից մեկը, ապա վստահ եղեք, որ նա ստում է։
1. «Ես 5 րոպեից պատրաստ կլինեմ» ․ իհարկե, կանանց ավելի շատ ժամանակ է հարկավոր պատրաստվելու համար։
2. «Ես միայն մեկ զգեստ կգնեմ»․ երբեք չհավատաք սրան։
3. «Դու կարող ես գնալ քո ընկերների հետ»․ այս դեպքում ավելի լավ է տանը մնալ։
4. «Սա այդքան էլ թանկ իր չէ»․ սա նշանակում է, որ նա պարզապես չի ցանկանում ասել իրական գինը։
5. «Կարող ես ոչինչ չնվիրել ինձ ծննդյանս օրը»․ եթե նրան ոչինչ չնվիրեք, նա, անպայման, կնեղանա։

6. «Այս զգեստը գիրացնու՞մ է ինձ։ Անկեղծ ասա, ես չեմ նեղանա»․ նա, անպայման, կնեղանա։
7. «Այո, դա ինձ պետք է»․ այս արտահայտությունը կարող է հնչել ցանկացած իր տեսնելու դեպքում։
8. «Ամեն ինչ լավ է»․ ոչ, սա նշանակում է, որ ամեն ինչ շատ վատ է։
9. «Ինձ ոչինչ չի պատահել»․ նա կրկին խաբում է ձեզ։
10. «Ես քաղցած չեմ»․ կանայք հիմնակնում միշտ քաղցած են։ Նրանք չեն ասում այդ մասին, որպեսզի շատակերի տպավորություն չթողնեն։







