Որտեղ ենք մենք իրական. հայելում, թե լուսանկարում
Հավանաբար, շատերին է ծանոթ այն իրավիճակը, երբ հայելում ու լուսանկարին միանգամայն այլ տեսք եք ունենում։ Շատերը չեն հասկանում, թե ինչու հայելում հմայիչ ու գեղեցիկ տեսք ունեն, իսկ լուսանկարներին այնքան էլ հրապուրիչ չեն կամ ընդհակառակը։
adme.ru-ն գրում է, որ այս երևույթն ունի իր բացատրությունը։
1. Ավելի հաճախ հայելուն եք նայում այն ժամանակ, երբ տանն եք։ Տանը մարդիկ շատ հանգիստ ու լիցքաթափված են, այդ պատճառով էլ բնական ու գեղեցիկ տեսք ունեն։ Լուսանկարվելու պահին մարդիկ անհարմարություններ են զգում, այդ պատճառով էլ չեն կարողանում լիակատար լիցքաթափվել և արդյունքում վատ տեսք են ունենում։

2. Շատ բան կախված է նաև ռակուրսից։ Ամեն առավոտ հայելուն նայելիս՝ կանգնում եք նույն դիրքով ու տեսնում միևնույն դեմքը։ Այս պատճառով դուք արդեն սովորել եք ձեր դեմքի արտահայտությանը, իսկ լուսանկարվելիս պարզ չէ, թե որտեղից են լուսանկարում և ինչ ռակուրս է։

3. Մեծ նշանակություն ունի նաև լուսավորությունը։ Ձեր սենյակի լուսավորությունը կարող է չհամապատասխանել այն վայրի լուսավորության հետ, որտեղ լուսանկարվում եք։ Այս պատճառով էլ հնարավոր է, որ ձեր դեմքի արտահայտությունը փոխվի։

4. Մի մոռացեք նաև այն բանի մասին, որ սովորաբար հայելուն նայելիս դուք կենտրոնանում եք ձեր որևէ կոնկրետ հատվածի վրա, իսկ լուսանկարում տեսնում եք ձեր ամբողջական պատկերը։

5. Հայելու մեջ միշտ երևում է մեր հայելային պատկերը, իսկ լուսանկարի մեջ այն դիրում եք, որով կանգնած եք։ Սա ևս կարող է միանգամայն այլ պատկեր ստեղծել ձեզ համար։

Այս կետերից կարելի է հետևություն անել, որ թե՛ հայելում, թե՛ լուսանկարին հայտնված պատկերները միանգամայն տարբեր են։ Իսկ թե որն է իրականը՝ որոշեք ինքներդ։







