Ինչպես հաղթահարել ձմեռային սթրեսը. 8 քայլ, որ հետաքրքիր կդարձնեն ձմեռը
Ձմեռն ամենագեղեցիկ ու մաքուր եղանակներից մեկն է։ Թափվող ձյան տեսարանը շատերին է դուր գալիս, սակայն կան նաև այնպիսիները, որոնք տանել չեն կարողանում ձմեռը։
Կան մարդիկ, որոնք այս եղանակին պարփակվում են, չեն ցանկանում տանից դուրս գալ ու որևէ գործով զբաղվել։ Իհարկե, սա մեծ խնդիր է, հատկապես այն մարդկանց համար, որոնք աշխատում կամ սովորում են։
Ձմռանն օրերը կարճանում են, եղանակն անհամեմատելիորեն ցրտում է, իսկ դրսում գտնվելու և ակտիվ կյանքով ապրելու ցանկությունն աստիճանաբար մարում է։ Ձմեռային սթրեսից խուսափելու համար առաջարկում ենք մի քանի օգտակար մեթոդ, որոնք կօգնեն իմաստ գտնել ձմեռային կարճ ու ցուրտ օրերի մեջ։
1. Ձմեռային ցուրտ երեկոները հրաշալի հնարավորություն են ընտանիքի անդամների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար: Ձանձրանալու փոխարեն կարելի է հետաքրքիր խաղեր խաղալ ընտանիքի անդամների հետ։

2. Երեկոները լավ անցկացնելու մեկ այլ հրաշալի տարբերակ է ընկերական հավաքույթը։ Հրավիրեք ընկերներին ձեր տուն: կարող եք նրանց համար համեղ մի բան պատրաստել կամ միասին ինչ-որ բան պատրաստեք: Ընկերների հետ խոհանոցում հայտնվել հաստատ խենթ հիշողություններ կապահովի ձեզ համար:

3. Ձմռանը դժվար է արթնանալ։ Ամառային առավոտները սկսում են ակտիվ կերպով, իսկ ձմռանը դժվար է նույնիսկ տաք անկողնուց վեր կենալ։ Այս գործընթացը հեշտացնելու համար կարող եք փոխել զարթուցիչի զանգն ու դնել այն երաժշտությունը, որը շատ եք սիրում։ Առավոտը պարելով սկսեք։

4. Ձմեռային հանգստյան օրերը կարող են ձանձրալի թվալ, սակայն դուք միշտ կարող եք ավելի ուրախ դարձնել դրանք մի բաժակ տաք սուրճ կամ թեյ ըմպելով ու սիրելի ֆիլմերը կամ սերիալները դիտելով։

5. Օրվա ընթացքում չձանձրանալու համար կարող եք որևէ ձմեռային ուտեստ կամ խմիչք պատրաստել։ Հիանալի տարբերակ է խմորեղեն կամ գլինտվեյն պատրաստելը։

6. Ձմռանը դեպրեսիայի մեջ չհայտնվելու համար պետք է մշտապես որևէ գործով զբաղված լինել։ Օրինակ՝ կարող եք ձեռագործ իրեր կամ դեկորատիվ զարդարանքներ պատրաստել։

7. Ձմռանը չտխրելու լավագույն տարբերակներից մեկը ձնագնդի խաղալն է։ Կարևոր չէ, թե քանի տարեկան եք, դուք միշտ կարող եք ընկերների հետ միասին հիշել ձեր մանկությունը։

8. Ձմռանը կարելի է բազմաթիվ հետաքրքիր ֆոտոսեսիաներ կազմակերպել ձյան, ձնեմարդերի ու փաթիլների հետ։ Օգտագործեք այն ամենն, ինչ տեսնում եք։








