12 զզվելի փաստ Հին Հռոմի մասին, որոնք չեք կարդա պատմության դասագրքերում

12:10 • 28.01.17

Պարզվում է, որ Հին Հռոմը ոչ միայն գլադիատորները, փիլիսոփաներն ու թատրոնն էր։ Այստեղ գոյություն են ունեցել զզվելի սովորություններ, որոնց մասին գրված չէ պատմության ոչ մի դասագրքում։

 

adme.ru-ն գրում է, որ այս շրջանում Հռոմում ծաղկում էր ապրում մշակույթն ու փիլիսոփայությունը, սակայն մարդիկ դեռ շարունակում էին ապրել հակահիգիենիկ ու կեղտոտ միջավայրում։

 

Ահա 12 փաստ Հին Հռոմի կյանքի մասին, որոնք քչերին են հայտնի։

 

1.      Հռոմեացիները խմում էին մահացած գլադիատորների արյունը։ Նրանք կարծում էին, որ այն բուժում է հիվանդություններն և ավելի ուժեղ է դարձնում։

 

 

 

 

2.      Հռոմեացիները հաճախ էին ուշանում, քանի որ արևային ժամացույցով չէին կարողանում ճիշտ ժամանակն որոշել։ Ամառային օրերին մեկ ժամը կարող էր ձգվել մինչև 75 րոպե, իսկ ձմեռային օրերին՝ մինչը 44 րոպե։

 

 

 

 

3.      Հռոմեացիները կարծիք էին կազմում մարդու մասին ըստ նրա հագուստի գույնի։ Բոլոր բնական գույները համարվում էին աղքատ մարդկանց բնորոշ, իսկ մանուշակագույնը, կարմիրը, կապույտը ստեղծվում էին արհեստական ճանապարհով և շատ թանկ արժեին։ Այս պատճառով էլ ոչ բնական գույնի հագուստը միայն հարուստների համար էր։

 

 

 

 

4.      Հռոմում խելացիության նշան էր համարվում մեկ ընդհանուր հոնք ունենալը։ Այս պատճառով երիտասարդ աղջիկներն ամեն կերպ փորձում էին մեծացնել ու իրար կպցնել հոնքերը։ Նրանք այծի մորթուց ստեղծված արհեստական հոնքեր էին կպցնում դեմքին, իսկ սոսնձի փոխարեն ծառի խեժ էին օգտագործում։

 

 

 

 

5.      Հին Հռոմում շատ պահանջված էր ատամնաբուժությունը։ Ամբողջական ժպիտ ունենալը շատ թանկ հաճույք էր, այդ պատճառով էլ միայն հարուստները կարող էին իրենց թույլ տալ օգտվել ատամնաբույժի ծառայություններից։

 

 

 

 

6.      Հին Հռոմում ծնվել են բազմաթիվ հանճարեղ փիլիսոփաներ, սակայն, պարզվում է, որ նրանց այնտեղ չէին սիրում։ Հռոմեացիները կարծում էին, որ փիլիսոփայության խորն ուսումնասիրությունը թույլ չի տալիս մարդուն ապրել ակտիվ ու լիարժեք կյանքով և ծառայել բանակում։ Նրանք համարում էին, որ փիլիսոփայություն ուսումնասիրելն անիմաստ ժամանակի կորուստ է։

 

 

 

 

7.      Հին Հռոմում զորքի հրամանատարները չէին կռվում։ Նրանք իրենց հատկացված տեղից հետևում էին կռվի ընթացքին, և միայն այն դեպքում, երբ խայտառակ պարտություն էին կրում՝ նրանք պարտավոր էին ինքնասպան լինել կամ թշնամու ձեռքով զոհվել։

 

 

 

 

8.      Մթա 1 դարի վերջում հռոմեացի առաջնորդները սկսեցին ամեն օր փոքր քանակությամբ թույն օգտագործել, որպեսզի դիմադրողականություն ձեռք բերեն դրանց նկատմամբ։

 

 

 

 

9.      Հռոմեացիները չափազանց շատ էին սիրում ուտել, այդ պատճառով էլ խնջույքների ժամանակ հետ էին տալիս, որպեսզի կարողանային էլի ուտել։

 

 

 

 

10.  Սկզբնական շրջանում ներկված վարսերով կանայք թեթևամիտ էին համարվում, սակայն հետագայում բոլոր հարուստ կանայք սկսեցին տարբեր գույների կեղծամներ կրել ու ներկել վարսերը։

 

 

 

 

11.  Հռոմեացիներն օճառ չէին օգտագործում։ Նրանք ամեն օր լողանում էին, սակայն օճառի փոխարեն տարբեր յուղեր էին օգտագործում, իսկ հետո քերում էին մարմնի վրա եղած կեղտը։

 

 

 

 

12.  Հռոմեացիներն օգտագործում էին մարդկանց մեզը հագուստը լվանալու համար։ Աշխատողներն այն հատուկ տարաների մեջ էին լցնում ու սկսում լվանալ հագուստը։