Ճակատագրի ու Կարմայի 5 կանոն, որոնք կօգնեն հասնել երկնային պարգևների

11:52 • 30.01.17

Եթե հավատում եք Կարմային ու երկնային ուժերին, ապա սա հենց ձեզ համար է։ Կարմայի օրենքները կօգնեն ավելի արագ հասնել ներքին ներդաշնակության ու երջանիկ ապրել բնության ու շրջապատող աշխարհի հետ։

 

creu.ru-ն գրում է, որ այս օրենքներին հետևելու դեպքում շատ արագ կհասնեք երջանկության ու հարստության։

 

Առաջին օրենք- Պահպանում

 

 Սկսեք հոգ տանել շրջապատի ու աշխարհի մասին։ Օգնեք ձեր մտերիմներին, մաքրեք բնությունը և արեք այն ամենն, ինչ կարող եք, որպեսզի ձեր շրջակա միջավայրն ավելի բարվոք դառնա։

 

Երկրորդ օրենք- Համակերպում

 

Փորձեք ձեզ շրջապատող ամբողջ բացասական էներգիայից միայն դրականը տեսնել։ Ձեզ շրջապատեք դրական զգացմունքներով ու մարդկանցով։

 

Երրորդ օրենք-Զարգացում

 

Շատ կարդացեք, զարգացրեք ձեր միտքն ու մարմինը։ Սպորտով զբաղվեք, կատարելագործվեք։

 

Չորրորդ օրենք-Առատաձեռնություն

 

Մի խնայեք այն մարդկանց համար, որոնք ձեր կարիքն ունեն։ Օգնեք մարդկանց այնքան, որքան կարող եք, սակայն երբեք մի մոռացեք սեփական անձի բարօրության մասին։

 

Հինգերորդ օրենք- Ոգեշնչանք

 

Հավատացեք ձեր երազանքներին ու նպատակասլաց եղեք։ Արեք այն, ինչի մասին երազում եք։ Երբեք մի հրաժարվեք ձեր ցանկություններից։

Ճակատագրի ու Կարմայի 5 կանոն, որոնք կօգնեն հասնել երկնային պարգևների