Առօրյայում օգտագործվող 5 իր, որոնք շտապ պետք է դեն նետել

17:13 • 30.01.17

 

Ժամանակները զարգանում են և դրա հետ մեկ տեղ մեր կյանքում ավելանում են տարբեր իրեր, որոնք կարող են վնասել մեզ։ Շատերը չգիտեն դրանց վնասակար ազդեցության մասին և հաճույքով օգտագործում են։

 

bigpicture.ru-ն գրում է, որ իրականում այս իրերը վնասում են մարդկանց առողջությանը։ Եթե դեռ օգտվում եք այս իրերից, ապա անհապաղ դեն նետեք դրանք։

 

Թաց անձեռոցիկ

 

 


 

 

Թաց անձեռոցիկները գնալով ավելի տարածված ու պահանջված են դառնում։ Շատերն օգտագործում են դա որպես անձնական հիգիենայի կամ բնակարանը մաքրելու միջոց։ Սակայն, իրականում թաց անձեռոցիկները մեծ քանակությամբ պլաստիկ նյութեր են պարունակում, որոնք ոչ միայն վնասում են մաշկը, այլև շրջակա միջավայրն ու բնությունը։

 

Պոլիէթիլենային տոպրակներ

 

 

 

 

Պոլիէթիլենային տոպրակներն ամենավտանգավոր ու վնասատու իրերն են։ Դրանք թափվում են բնության մեջ, չեն քայքայվում և սկսում են թունավոր գազեր արձակել։ Բնության ու սեփական կյանքի պահպանման համար պետք է մեկընդմիշտ հրաժարվել դրանց օգտագործումից։

 

Մեկանգամյա օգտագործման մարտկոցներ

 

 

 

 

Այս մարտկոցները մի քանի վտանգավոր ու թունավոր նյութեր են պարունակում, այդ թվում նաև սնդիկ։ Այս նյութերը ժամանակի ընթացքում թափանցում են հողի ու ջրի մեջ։ Մենք օգտագործում ենք այդ ջուրն ու թունավորվում։ Այնպես որ, խուսափեք դրանք օգտագործելուց։

 

Թեյի կապոցներ

 

 

 

 

Առաջին հերթին երբեք չեք կարող վստահ լինել, թե իրականում ինչ է լցված այդ կապոցների մեջ, իսկ երկրորդ հերթին դրանց մեջ ևս պլաստիկ նյութեր կան, որոնք փչացնում են էկոլոգիան։

 

Հեղուկ օճառ

 

 

 

 

Որոշ հեղուկ օճառներում օգտագործվում է տրիկլոզան կոչվող նյութը, որն ուռուցք է առաջացնում մկների մոտ։ Այս նյութը շատ ամուր է կպչում և չի քայքայվում։ Սա նշանակում է, որ այն կպչում է ձեր ձեռքերից, ինչպես նաև թափվում է օվկիանոսի մեջ ու կեղտոտում այն։

Առօրյայում օգտագործվող 5 իր, որոնք շտապ պետք է դեն նետել