Դպրոցականին 1,25 մլն դոլար կվճարեն զուգարան գնալ թույլ չտալու համար

13:09 • 31.01.17

Հաճախ, ուսուցիչների դաժանությունը սահմաններ չի ճանաչում։ Երեխաներին կրթելու խոստում տված մարդիկ չարաշահում են իրենց իրավունքներն ու երեխաներին հոգեբանական ծանր իրավիճակի մեջ գցում, ինչը հետապնդում է նրանց հետագա ամբողջ կյանքի ընթացքում։

 

samoeinteresnoe.net-ը գրում է, որ այս դեպքը պատահել է, երբ ուսուցչուհին թույլ չի տվել 14 ամյա աշակերտուհուն դուրս գալ դասարանից զուգարան գնալու համար։ Ուսուցչուհին համարել է, որ դա կխախտի դպրոցի օրենսգիրքը և աղջկան այլ սենյակ է տարել, որտեղ ստիպել է նրան հատուկ դույլի մեջ հոգալ կարիքները։

 

Աշակերտուհին այս ամենի մասին պատմել է ծնողներին։ Նա ստիպված է եղել մի քանի դպրոց փոխել այն բանից հետո, երբ նրա ծնողները դատարան են դիմել ու բողոք ներկայացրել, իսկ հետագայում սա տարածել են  նաև լրատվամիջոցները։ Աղջիկը նույնիսկ ցանկացել է ինքնասպան լինել։

 

 

 

 

Ընտանիքը $25000 փոխհատուցում է պահանջել դպրոցից, սակայն դատարանը մերժել է այս հայցը։ Փոխարենը, որոշում է ընդունվել արդեն 19-ամյա աշակերտուհուն 1,25մլն դոլար վճարել՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։

 

Ուսուցչուհուն հավերժ արգելել են ուսուցչությամբ զբաղվել։ Նա հայտնել է, որ չէր ցանկանում վնասել աղջկան և միայն փորձում էր դպրոցի շահերը պաշտպանել։ Նա ասել է, որ ինքն էլ հաճախ է օգտվել այդ դույլից։