Լոնդոնում մարզասրահ է բացվել, որտեղ կանայք խեղդում են տղամարդկանց

15:35 • 01.02.17

 Լոնդոնի հյուսիսում մի տարօրինակ մարզասրահ կա, որը նման չէ այլ մարզասրահներին։ Այստեղ տղամարդիկ գումար են վճարում, որպեսզի  ըմբշամարտով զբաղվեն կանանց հետ։

 

onedio.ru-ն գրում է, որ այստեղ աշխատող կանայք շատ ուժեղ են, հաճախ ավելի ուժեղ, քան իրենց մրցակիցները։ Այս վայրը կոչվում է «Հնազանդության սենյակ»։ Այստեղ տղամարդկանց ծեծում, խեղդում ու ոլորում են նրանց ձեռքերը, և որ ամենահետաքրքիրն է՝ տղամարդիկ ինքնակամ վճարում են դրա համար։

 

«Հնազանդության սենյակը» բացվել է 2011 թվականին, այն բացել է Փրթող Պիպա մականունով մի կին։ Միջինում մեկ շաբաթվա ընթացքում այս մարզասրահ են այցելում 15-20 հոգի, որոնք 150 ֆունտ են վճարում մեկ սեանսի համար։

 

Այստեղ աշխատող կանայք առաջնորդվում են «Ոչ ինտիմին-միայն ըմբշամարտ» կարգախոսով։ Երբեմն մարդիկ յուրահատուկ ցանկություններ են ունենում՝ կապված աղջիկների հագուստի հետ, և եթե նրանց դա հարմար է լինում, ապա հենց այդպես էլ անում են։

 

Այս խենթ վայրում տղամարդիկ հնարավորություն են ստանում ծեծի ենթարկել կանանց, սակայն քչերին է դա հաջողվում։ Աղջիկներից ոմանք ասում են, որ նույնիսկ հաճախորդների խնդրանքով այնպես են անում, որ նրանք գիտակցությունը կորցնեն։

 

 

 

 

 

 

 

Լոնդոնում մարզասրահ է բացվել, որտեղ կանայք խեղդում են տղամարդկանց