Համացանցում է հայտնվել «Գնված երջանկություն» հեռուստասերիալի անոնսը

18:45 • 02.02.17

 

Tert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է «Արմինիա Պրեմիումի» «Գնված երջանկություն» հեռուստասերիալի մասին, որը եթերում կլինի փետրվարի 6-ից: 20 մասանոց հեռուստանովելում խաղում են Մերի Մակարյանը, Աբել Աբելյանը, Լևս Դավթյանը, Մարինկա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Արթուր Նալբանդյանը, Կարինե Ջանջուղազյանը, Մարիամ Ադամյանը, Հայկ Սարգսյանը և այլք:

 

Ֆիլմի հիմքում մի աղջկա պատմություն է, ում մարմնավորում է դերասանուհի Մերի Մակարյանը: Հերոսուհին հանգամանքների բերումով աշխատում է որպես սպասուհի: Նա խաբվում է սիրելիի կողմից, սակայն չի կոտրվում: Մերիի կերպարին հաջողվում է շրջել իրադարձությունների հունը:

Արդեն հասանելի է հեռուստասերիալի անոնսը։

 

Համացանցում է հայտնվել «Գնված երջանկություն» հեռուստասերիալի անոնսը