6 միլիարդատեր, որոնք ավելի քիչ են ծախսում, քան միջին խավը

13:46 • 02.02.17

Բոլորը կարծում են, որ որքան հարուստ է մարդն, այնքան ավելի շռայլ է ապրում։ Սակայն, այս միլիարդատերներն ապացուցել են, որ համեստ են ապրելու նույնիսկ այն դեպքում, երբ կարող են իրենց թույլ տալ այն ամենը, ինչ ցանկանում են։

 

interesnoznat.com-ը գրում է, որ նրանք միլիոններ են ծախսում բարեգործության վրա, իսկ իրենք ապրում են սովորական ու համեստ կենսակերպով։

 

Ահա, թե որ միլիարդատերներն են համեստ կյանքով ապրում։

 

1.      Ուորեն Բաֆեթ

 

 


 

 

Ուորեն Բաֆենը համարվում է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ընդհանուր բյուջեն կազմում է  73,4 միլիարդ դոլար, սակայն նա շարունակում է ապրել այն տանը, որը գնել է 1958 թվականին $31500-ով։

 

Իր սեղանին  չունի բջջային հեռախոս ու համակարգիչ, և երբ իր ընկեր Բիլ Գեյթսն այցելում է նրան, նա ինքն է դիմավորում նրան օդանավակայանում։ Նա նախընտրում է ուտել Burger King, Dairy Queen, Coca-Cola և չիպսեր։

 

2.      Մարկ Ցուկերբերգ

 

 

 

 

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերիգի ընդհանուր բյուջեն կազմում է 54,6 միլիարդ դոլար։ Չնայած սրան, նա քշում է $30 000 արժողությամբ մեքենա և պատրաստվում է Facebook-ի 99 % ակցիաները տրամադրել բարեգործությանը։

 

3.      Կարլոս Սլիմ Էլու

 

 

 

 

Մեքսիկայի ամենահարուստ մարդը՝ Կարլոս Սլիմ Էլուն չունի անձնական ինքնաթիռներ ու ոսկուց մեքենաներ, չնայած որ նրա ընդհանուր բյուջեն կազմում է 49,7 միլիարդ դոլար։  Նա քշում է իր հին  Mercedes-Benz-ը, և 40 տարի ապրում է իր հին տանն ու ճաշ է պատրաստում իր ընտանիք անդամների համար։

 

4.      Չարլզ Էրգեն

 

 

 

 

«Dish Network»  ընկերության ներկայացուցիչ Չարլզ Էրգեինի ընդհանուր բյուջեն կազմում է 17 միլիարդ դոլար, սակայն նա ամեն օր աշխատանքի գնալիս՝ իր հետ բուտերբրոդ է տանում։ Մի առիթով նա ասել է․ «Իմ մայրը վատ կյանք է ունեցել, այդ պատճառով էլ ես կարմիր փայտից սեղան չունեմ»։

 

5.      Ամանսո Օրտեգա

 

 

 

 

Հագուստի վաճառքով զբաղվող իսպանական  «Inditex» կազմակերպության հիմնադիր Ամանսո Օրտեգայի ընդհանուր բյուջեն կազմում է 70,8 միլիարդ դոլար, սակայն նա ամեն օր բուֆետում ճաշում է իր աշխատակիցների հետ։ Նա ամեն օր կապույտ պիջակ, սպիտակ վերնաշապիկ ու մոխրագույն տաբատ է հագնում, սակայն շատերը նրան այդքան էլ համեստ չեն համարում, քանի որ 45 մլն դոլարանոց անձնական ինքնաթիռ ունի։

 

6.      Ինգվար Կամպրադ

 

 

 

 

Համաշխարհային IKEA ընկերության հիմնադիր Ինգվար Կամպրադի ընդհանուր բյուջեն կազմում է 39,3 միլիարդ դոլար։ Այժմ նա ապրում է Շվեդիայում, փոքրիկ, մեկ հարկանի տանը։

 

6 միլիարդատեր, որոնք ավելի քիչ են ծախսում, քան միջին խավը