Մահվան եզրին՝ հանուն փառքի. ինչով է ավարտվել ռուս տղայի սալտոն Հոնկոնգի երկնաքերի տանիքի ծայրին
Ռուֆերները ժամանակակից շարժման հետևորդներ են, որոնք ադրենալին ստանալու նպատակով բարձրանում են տարբեր վտանգավոր ու բարձր վայրեր, օրինակ՝ երկնաքերերի տանիքներ ու այնտեղ շրջում։
fishki.net-ը գրում է, որ ռուֆերներից շատերը մահանում են շատ երիտասարդ տարիքում, քանի որ սա շատ վտանգավոր ու անմիտ զբաղմունք է։ Այսպես, ռուս պատանի Օլեգ Շերստյաչենկոն, ով ավելի հայտնի է որպես Օլեգ Կրկիետ, ոչ միայն քայլում է երկնաքերերի ծայրով, այլև այնտեղ բարդ ակրոբատիկ էլեմենտներ է կատարում։
Ահա, թե ինչ է արել Օլեգն իր վերջին տեսահոլովակում։







