Որ երկրում է Անի Երանյանը նշում ծննդյան տարդարձը
Դերասանուհի Անի Երանյանը այսօր նշում է ծննդյան տարեդարձը: Անին բոլորում է 26 տարին, ինչի կապակցությամբ արդեն հասցրել է բազմաթիվ շնորհավորանքներ ստանալ:
Սովորաբար Անին երեկույթ է կազմակերպում տարեդարձի կապակցությամբ: Տարիներ առաջ դերասանուհին նշել էր, երբեմն ծննդյան օրը նշել է ավանդական տարբերակով, սակայն ավելի շատ սիրում է օրը նշել ակումբներում՝ ընկերների շրջապատում:
Tert.am Life-ին հայտնի է, որ 26-ամյակի օրն Անին Մոսկվայում է՝ հայրիկի մոտ: Դերասանուհին Հայաստան կվերադառնա փետրվարի 6-ին, քանի որ շուտով մեկնարկելու են «Ֆուլ հաուսի» նոր եթերաշրջանի նկարահանումները:

Անիի մայրը՝ տկն Կարինեն, կեսգիշերին լուսանկար է հրապարակել դստեր հետ և գրել.
«Իմ կյանքի իմաստ, իմ լույս, իմ միակ, շնորհավոր ծնունդդ: Սիրում եմ քեզ անսահման»:

Դերասանուհու գործընկերուհին՝ Մարջան Ավետիսյանը, ևս լուսանկար է հրապարակել Անիի հետ և գրել. «Ձագուկ ջան, ծնունդդ շնորհավոր: Միշտ, միշտ երջանիկ լինես:

Tert.am Life-ը շնորհավորում է դերասանուհուն և միանում բոլոր բարեմաղթանքներին:







