Ֆաինա Հարությունյանին և «Модный приговор»-ի ոճաբան Նիկոլայ Օվեչկինին թույլ չեն տվել մտնել երևանյան սրճարան

18:33 • 06.02.17

Դիզայներ Ֆաինա Հարությունյանը երեկ Ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ շատ ծիծաղելի իրավիճակում է հայտնվել: Նրա խոսքով՝ Ռուսական Առաջին ալիքի ամենահայտնի՝ «Модный приговор» հաղորդման ոճաբան Նիկոլայ Օվեչկինին թույլ չեն տվել մտնել Երևանի սրճարաններից մեկը, քանի որ ըստ նրանց՝  հյուրի տաբատը սպորտային էր:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Ֆաինան ասաց, որ այս հարցին թեթև է նայում: «Պարզապես ծիծաղելի է, որ «սպարտիվկան» չեն տարբերում «casual» տաբատից: Դա «սպարտիվկա» չէր»,- նկատեց Ֆաինան:

 

Ֆաինան փորձել է այնպես անել, որ Նիկոլայը չհասկանա, թե ինչում է խնդիրը, սակայն չի հաջողվել:

 

Ի դեպ,  Նիկոլայն Օվեչկինը նույն տաբատով մասնակցել է Երևանում կայացած սեմինարին: Այն համարվում է նորաձևության տենդենցներից մեկը:

 

 

Ֆաինա Հարությունյանին և «Модный приговор»-ի ոճաբան Նիկոլայ Օվեչկինին թույլ չեն տվել մտնել երևանյան սրճարան