Ինչպես հասկանալ ու շփվել պահապան հրեշտակի հետ

14:38 • 08.02.17

Մարդկանց համար ամենադժվարին իրավիճակներում պահապան հրեշտակները գալիս են նրանց օգնության։ Նրանք փորձում են երազների միջոցով զգուշացնել մարդկանց սպասվող լավ կամ վատ իրադարձությունների մասին, պաշտպանում են նրանց, ամեն կերպ նշաններ են ցույց տալիս, սակայն մարդիկ ոչ միշտ են ընկալում ու հասկանում դա։

 

radugamirov.ru-ն գրում է, որ պահապան հրեշտակները փորձում են կապ հաստատել մարդկանց հետ միայն այն դեպքում, երբ նրանց որևէ դժբախտություն է սպասվում, սակայն մարդիկ ցանկանում են կապվել նրանց հետ նաև այն դեպքերում, երբ դժվարին որոշում պետք է կայացնեն կամ օգնության կարիք ունեն։

 

Ահա, թե ինչպես կարելի է հասկանալ կամ կապ հաստատել պահապան հրեշտակների հետ։

 

1.      Ուշադիր եղեք ձեր երազների նկատմամբ։ Բոլոր իրական թվացող երազներն իրականում նախազգուշացումներ են։

 

2.      Ուշադիր եղեք շրջակա միջավայրի նկատմամբ։ Նրանք հաճախ տարբեր նշաններ են թողնում, որոնք պետք է պարզապես նկատել։

 

3.      Ուշադրություն դարձրեք կենդանիներին։ Հաճախ պահապան հրեշտակները հենց նրանց միջոցով են փորձում հեռու պահել մարդկանց դժբախտություններից։

 

4.      Եղանակային պայմանները ևս կապ ունեն նրանց հետ։ Երբ սկսում եք վատ զգալ որևէ եղանակի, նշանակում է, որ նրանք փորձում են զգուշացնել, որ պետք չէ անել այն, ինչ այդ պահին ցանկանում եք։

 

5.      Մի անտեսեք ձեր ներքին զգացողությունները։ Դրանք նրանց հետ կապ հաստատելու լավագույն տարբերակն են։ Պարզապես հետևեք ձեր զգացողություններին ու կհասկանաք, թե ինչ է պետք անել։

 

 

Ինչպես հասկանալ ու շփվել պահապան հրեշտակի հետ