«Չինաստանում չի կարելի փրկել խեղդվող մարդուն» և ևս 9 հիմար ու իրական օրենք
Որպեսզի աշխարհում կարգ ու կանոն լինի՝ երկրներն իրենց օրենքներ են ստեղծում։ Ամեն երկիր ունի իր սեփական օրենքների համակարգը, որին պարտավորվում են ենթարկվել տվյալ երկրի բոլոր քաղաքացիները, հակառակ դեպքում նրանց նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում։
onedio.ru-ն գրում է, որ օրենքներին պետք է լրջորեն մոտենալ, սակայն կան այնպիսի օրենքներ, որոնք միայն ծիծաղ են առաջացնում։ Տարբեր երկրներում գոյություն ունեն այնպիսի հիմար օրենքներ, որոնց գոյությանը հավատալը դժվար է։
Ահա աշխարհում գոյություն ունեցող ամենահիմար օրենքները։
1. ԱՄՆ Այդահո նահանգում չի կարելի ձկնորսությամբ զբաղվել՝ ուղտի վրա նստած։

2. Չինաստանում արգելվում է փրկել խեղդվող մարդուն, քանի որ դա համարվում է միջամտություն նրա ճակատագրին։

3. Ֆրանսիայում չի կարելի խոզերին Նապոլեոն անվանել։

4. Ֆլորիդայում չի կարելի 24 ժամվա ընթացքում ավելի քան 3 ափսե կոտրել։

5. Ալյասկայում արգելվում է արթնացնել արջին նրա հետ նկարվելու համար։

6. Իտալիայում Մարիա անունով աղջիկները չեն կարող մարմնավաճառ աշխատել։

7. Արիզոնայում օրենքով պատժելի է կակտուսները կտրելը։

8. ԱՄՆ Քլիվլենդ նահանգում կանանց արգելվում լաքապատ կոշիկներ կրել, քանի որ դրանց մեջ տղամարդիկ կարող են տեսնել նրանց ներքնազգեստի արտացոլանքը։

9. Սինգապուրում փողոցն աղտոտելու պատճառով դուք ստիպված կլինեք հանգստյան օրերին ավլել այդ փողոցը՝ «Ես կեղտոտել եմ փողոցը» վահանակը պարանոցից կախված։

10. Լոս Անջելեսում արգելվում է արտասվել՝ դատարանում ցուցմունք տալիս։








