ԱՄՆ-ում վաճառվում է պատմության ամենաթանկ առանձնատունը․ ինչ տեսք ունի այն ներսից

13:18 • 10.02.17

ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գտնվող Բել Էյր թաղամասը համարվում է ամենաանվտանգ վայրը կյանքի համար։ Այն նախատեսված է միայն մեծ կարողություն ունեցող մարդկանց համար և պատահական չէ, որ հենց այստեղ է կառուցվել ու վաճառվում ԱՄՆ պատմության մեջ գոյություն ունեցող ամենաթանկարժեք առանձնատունը։ Այն վառավում է $250մլն-ով։

 

marketium.ru-ն գրում է, որ տունը կառուցել է բիզնեսմեն Բրյուս Մակովսկին, ով հավատացնում է, որ երջանիկ գնորդը կստանա ավելին, քան պարզապես բնակավայր։

 

Տունը զբաղեցնում է   3500մ2  տարածք, այն 12 ննջասենյակ, 22 լոգարան, 3 խոհանոց, 6 բար, ուղղաթիռի տարածք ուղղաթիռով, 2 գինու լցված մառան, սպորտ դահլիճ, սպա կենտրոն, ռետրո մեքենաների հավաքածու և 7 հոգուց բաղկացած սպասավորների խումբ ունի, որոնք 2 տարիների ընթացքում ապահովվելու են տան տիրոջ բարեկեցությունը։

 

Բիզնեսմենը կարծում է, որ տունն այն վայրն է, որտեղ պետք է միշտ երջանկությամբ վերադառնալ, իսկ իր ստեղծած շքեղ առանձնատանը կարող է մի քանի մեծ ընտանիք միաժամանակ բնակվել։

 

 

ԱՄՆ-ում վաճառվում է պատմության ամենաթանկ առանձնատունը․ ինչ տեսք ունի այն ներսից