Հեքիաթային ճանապարհներ, որոնք տարիների ընթացքում ավելի հրաշալի են դառնում
Ամբողջ Եվրոպայում կարելի է հանդիպել այսպիսի փողոցներ։ Առաջին հայացքից թվում է, թե դրանք պատերազմների ժամանակ են օգտագործվել, սակայն, իրականում դրանք միանգամայն այլ պատմություն ունեն։
prikolno.cc-ն գրում է, որ սրանք պարզապես շատ հին փողոցներ են, որոնցից ամենաերիտասարդներն ավելի քան 300 տարեկան են։ Այս ճանապարհներով բազմաթիվ անգամներ ծանր բեռ է փոխադրվել, այդ պատճառով էլ տարիների ընթացքում դրանց մակարդակն ընդհանուր լանդշաֆտից ցածրացել է։
Այժմ այս փողոցները նման են կախարդական ճանապարհների, որոնք դեպի հրաշքների աշխարհ են տանում։ Ծառերի ու բուսականության առատության շնորհիվ դրանք կլորություն են ձեռք բերել և դրա հաշվին էլ տարվա յուրաքանչյուր եղանակին չեն կորցնում իրենց մոգական գրավչությունը։
Ֆրանսիա

Անգլիա

Անգլիա

Ֆրանսիա

Անգլիա

Անգլիա

Ֆրանսիա








