10 գյուտ, որոնք ժամանակի ընթացքում անճանաչելիորեն փոխվել են

18:09 • 13.02.17

Տեխնոլոգիական զարգացումները սկսել են տասնամյակներ առաջ։ Այն ժամանակ ստեղծված իրերն այսօր էլ մեծ նշանակություն ունեն մեր կյանքում, սակայն դրանք անճանաչելիորեն փոխվել ու կատարելագործվել են։

 

bigpicture.ru-ն գրում է, որ այս գյուտերն այսօրվա ամենասովորական կենցաղային իրերի նախապապերն են։ Դրանք են հիմք դրել տեխնիկական զարգացումներին և հնարավորություն տվել մեզ ավելի հարմարավետ կյանքով ապրել։

 

ХХ դարի սկզբին ԱՄՆ-ում արդեն գոյություն ունեին անվաչմուշկներ, իսկ նույն շրջանում Եվրոպայում տարածում ունեին նման անվաչմուշկներ, որոնք շատ են տարբերվում նրանից, ինչ սովոր ենք տեսնել։

 

 

 

 

Marchant XLA-ն առաջին հաշվիչ մեքենան էր, որի հետ 130 էջանոց օգտագործման ձեռնարկ էր տրվում։

 

 

 

 

1905 թվականին գերմանացի Կարլ-Լյուդվիգ Նեսլերը ներկայացրել է քիմիական գանգուր սանրվածք անելու առաջին մեքենան։ Սարքը բավականին տարօրինակ տեսք ուներ, իսկ ամբողջ գործընթացն ավելի քան 5 ժամ էր տևում։

 

 

 

 

1916 թվականին ստեղծվել է առաջին խոտհնձիչը, որն այնքան բարձր ձայն է ունեցել, որ փորձարկումից հետո դադարեցրել են արտադրանքը, մինչև հաջորդ տարի, երբ վերացրել են աղմուկը։

 

 

 

 

1834-ին ստեղծվել է առաջին տպիչ սարքը, որը ժամանակակից պրինտերի նախապապն է։

 

 

 

 

XIX դարի վերջում ստեղծվում է առաջին մարզասարքը, որը մեծ  փառքի է արժանացնում բժիշկ Գուստավ Ցանդերին։

 

 

 

 

Thor-ն առաջին լվացքի մեքենան է, որը մեկ ժամում ութ անգամ աջ էր շրջվում և ութ անգամ ձախ։

 

 

 

 

1917 թվականին փրկարարների հագուստն այս տեսքն ուներ։

 

 

 

 

 

 

10 գյուտ, որոնք ժամանակի ընթացքում անճանաչելիորեն փոխվել են