Մերկ ամուսնություններ Յամայկայում և Սուրբ Վալենտինի այլ տարօրինակ ավանդույթներ
Այսօր Սուրբ Վալենտինի օրն է, իսկ դա նշանակում է, որ ամբողջ աշխարհում մարդիկ միմյանց զգացմունքներ են խոստովանում ու սրտիկներ նվիրում։
bigpicture.ru-ն գրում է, որ բազմաթիվ երկրներում այս տոնը միանման է նշվում՝ ծաղիկներ, սրտիկներ, նվերներ և ուշադրության այլ նշաններ։ Սակայն, կան երկրներ, որոնք առանձնանում են օրիգինալությամբ ու միանգամայն այլ կերպ են նշում այս օրը։
Ամենից օրիգինալը Ճապոնիան է։ Փետրվարի 14-ը այս երկրում տղամարդկանց տոնն է։ Կանայք նվերներ են մատուցում իրենց ծանոթ բոլոր տղամարդկանց, իսկ տղամարդիկ իրենց հերթին շնորհակալության են հայտնում կանանց մարտի 14-ին, որը կաչվում է Սպիտակ օր։ Ինչպես նաև Վալենտինի օրվա հիմնական զբաղմունքը բարձր սիրո խոստովանություններ անելն է։ Իրենց զգացմունքների մասին բարձրաձայնել ցանկացողները բարձրանում են բեմ ու գոռում իրենց զգացմունքների մասին։

2011 թվականին Յամայկայում տուրիստական մի խումբ որոշել է մերկ ամուսնություն կազմակերպել, ինչը բավականին հաջող է ստացվել։ Դրանից հետո սա ավանդույթի է վերածվել ու հազարավոր զույգեր սկսել են Սուրբ Վալենտինի օրը մերկ հարսանիքներ կազմակերպել։

1797 թվականին Ֆրանսիայում թողարկվել է «Սուրբ Վալենտինին բացիկներ գրելու հմտություններ տղաների համար» ձեռնարկը, որտեղ մանրամասն ներկայացվում է, թե ինչ է պետք գրել բացիկի մեջ։ Ինչպես նաև այստեղ ընդունված է կանանց լոլիկներ նվիրել, քանի որ կարծիք կա, որ դրանք սեռական ցանկություններ են արթնացնում։

Ամերիկայում շնորհավորում են ոչ միայն երկրորդ կեսին, այլև այն բոլոր մարդկանց, որոնց սիրում են՝ մայրիկներին, հայրիկներին, տատիկներին, պապիկներին և այլն։

Անգլիայում նվերների հետ միասին նվիրում են նաև այնտեղ շատ տարածված Թեդի արջուկին, ինչպես նաև շնորհավորում են ընտանի կենդանիներին։

Գերմանիայում փետրվարի 14-ին նշում են հոգեկան խանգարումներ ունեցող մարդկանց օրը։ Բոլոր հոգեբուժարանները կարմիր լենտերով են զարդարվում, իսկ եկեղեցիներում պատարագ է մատուցվում։
Որոշ երկրներում արգելված է նշել այս տոնը, օրինակ՝ Իրանում և Սաուդյան Արաբիայում։ Տեղի իշխանությունները կարծում են, որ այս տոնը վատ ազդեցություն է ունենում մարդկանց վրա ու մեղքերի դրդում։







