10 տարօրինակ երևույթ, որ միայն Ճապոնիայում կարելի է տեսնել
Ճապոնիան զարմանալի երկիր է՝ հարուստ պատմությամբ ու մշակույթով։ Ծագող արևի երկրում այնպիսի երևույթներ կան, որոնք անհասկանալի են մեզ համար։ Ճապոնացիներն այնպիսի գյուտեր են անում, որոնք միայն իրենց շուկայում են օգտագործվում և միանգամայն անսովոր են եվրոպական մտածողություն ունեցող մարդու համար։
samoeinteresnoe.net-ը գրում է, որ միայն Ճապոնիայում կարելի է հանդիպել այս երևույթները։
Baby Foot պեդիկյուրի միջոցով հնարավոր է ազատվել ոտքերի ծերացած մաշկից։ Դրանք հատուկ գուլպաներ են, որոնց մեջ այնպիսի նյութ կա, որի շնորհիվ ծերացած մաշկը պարզապես դուրս է գալիս։ Հետաքրքրականն այն է, որ այս մեթոդն իրոք աշխատում է։

Ճապոնիայում մեծերի համար ֆիլմերում շատ արգելքներ կան, այդ պատճառով էլ հնարավոր է հազարավոր հոլովակներ գտնել այն մասին, թե ինչպես են աղջիկները սիրահետում դռան բռնակը։

Ճապոնիայում գոյություն ունի «Ինքնասպանների անտառ», որտեղ ամեն տարի 70-100 մարդ է մահանում։

Ճապոնացիները չափազանց շատ են սիրում մայոնեզ և այն նույնիսկ քաղցրավենիքի հետ են օգտագործում։

Այս երկրի բնակիչները զուգարան գնալու առանձին հողաթափեր ունեն։

Նրանք տարբեր համերի պաղպաղակներ ունեն և նույնիսկ Վիագրա դեղամիջոցի համով։ Սա չի ազդում օրգանիզմի վրա, պարզապես դեղամիջոցի գույնն ունի։

Ճապոնացիները տասնյակ սարքեր ունեն ականջները մաքրելու համար։ Նրանք կարողանում են մաքրել նույնիսկ ամենախորը հատվածները։

Ճապոնիայում օգտագործում են սննդի ավտոմատները։ Եթե այստեղ հնարավոր է միայն շոկոլադ կամ ջուր գնել ավտոմատից, ապա Ճապոնիայում հնարավոր է նույնիսկ ձու կամ հագուստ գնել։

Ճապոնիայում բարձերի մեծ ընտրանի կա։ Նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդները կարող են կնոջ ոտքերով կամ տղամարդու իրանով բարձ գնել։

Նրանք վիրտուալ երգչուհի ունեն, որի անունը Միկու Հացունե է։ Նրա ձայնը ստեղծվել է երգչուհու ձայնի վերափոխման միջոցով։ Վիրտուալ աստղը հազարավոր համերգներ է տալիս ու երկրպագուների մեծ բանակ ունի։

Աձումի Հիկարին վիրտուալ կին է։ Նա կարող է իր իրական ամուսնու հետ հեռուստացույց դիտել, հետևել տան կոմունալ վճարումներին ու տեղեկացնել, երբ որևէ բանի կարիք կա։








