Այս շաբաթվա 6 կինոպրեմիերան

17:44 • 17.02.17

 

Այս շաբաթ սպասվում են հետաքրքիր և ուշագրավ ֆիլմերի պրեմիերաներ, որոնք պետք է բաց չթողնել։

 

Ահա, թե որ ֆիլմերը կարելի է դիտել արդեն մի քանի օր հետո։

 

 

 

 

«Toni Erdmann»

 

 

 Երաժշտության նախկին ուսուցիչը որոշում է հարթել հարաբերությունները դստեր հետ, ով բիզնեսի ոլորտում խորհրդատու է աշխատում։ Որպեսզի հասնի նրա ուշադրությանը, ուսուցիչը ներկայանում է որպես բիզնեսմեն Թոնի Էրդման։

 

 

«Jackie»

 

 

Ֆիլմը պատմում է ԱՄՆ նախագահ Քենեդիի կնոջ՝ Ժակլին Քեննեդիի մասին։ Ֆիլմը նորովի է բացահայտում առաջին տիկնոջ կյանքն ու կենսագրությունը։

 

 

«Վուրդալակները»

 

 

18-րդ դար, Ռուսաստան: Կարպատյան լեռներում գտնվում է մի վանք, ուր աքսորել էին Էլիզաբեթ կայսրուհու հոգևորականին՝ Լավրին: Ի՞նչ գաղտնիքներ նա տարավ իր հետ Սանկտ Պետերբուրգից, ոչ ոք չգիտի: Տարիներ անց, Լավրի հետևից Պետերբուրգից գալիս է Անդրեյը՝ Էլիզաբեթի սանիկը և անբացատրելի երևությների է հանդիպում։ 

 

«Պահապանները»

 

 

Ֆիլմը պատմում է սուպեր հերոսների խմբի մասին, որում ընդգրկված են նախկին ԽՍՀՄ երկրների ներկայացուցիչներ: Նրանք ստիպված են եղել թաքցնել իրենց էությունը, սակայն երկրի համար դժվարին ժամանակներում նրանք կրկին գործի են անցնում...

 

«Eloise»

 

  

Չորս ընկերնեը գաղտնի թափանցում են «Էլոիզ» հոգեբուժարանն ու սկսում փաստաթղթեր փնտրել, որոնք կօգնեն նրանցից մեկին հասկայական ժառանգություն ստանալ։ Սակայն, այստեղ նրանց սարսափելի ուրվականներ են հանդիպում․․․

 

«Lion»

 

 

 

Փոքրիկ Սարուն կորել էր, երբ 5 տարեկան էր։ Նա նոր տուն է գտնում Ավստրալիայում։ 25 տարի անց նա հրաշքով տուն է վերադառնում ու հանդիպում մոր հետ։

 

Այս շաբաթվա 6 կինոպրեմիերան