«Օսկար 2017»-ին սպասվող իրադարձություններն ու «Լավագույն ֆիլմի» հավակնորդները
20017 թվականի փետրվարի 26-ին սպասվում է 2016 թվականի կինո ոլորտում գոյություն ունեցող ամենամեծ մրցանակաբաշխությունը՝ «Օսկարը»։ Այն տեղի կունենա Լոսանջելեսյան Dolby Theatre-ում։
Մրցանակաբաշխությանը ներկայացված են բազմաթիվ անվանակարգեր, որոնք դեռ վերջնականապես հաստատված չեն։ Արդեն հայտնի է, որ միջոցառումը վարելու են մի շարք այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Հոլի Բերին, Ջեյմի Դորնանը, Քրիս Էվանսը, Գաել Գարսիա Բերնալը, Սեմյուել Լ․ Ջեքսոնը, Սքարլեթ Յոհանսոնը, Դակոտա Ջոնսոնը, Քեյթ ՄաքՔինոնը, Շիրլի ՄաքԼեյնը և Հեյլի Սթենֆիլդը։ Նրանք բեմ կբարձրանան, որպեսզի շնորհեն մրցանակները։
Մրցանակաբաշխության ֆավորիտ է համարվում «Լա Լա Լենդ» ֆիլմ-մյուզիքլը։ Ահա «Լավագույն ֆիլմ» անվանակարգի մասնակիցների ցանկը։
Arrival
Fences
Hacksaw Ridge
Hell or High Water
Hidden Figures
La La Land
Lion
Manchester by the Sea
Moonlight
Այս հոլովակում հավաքված են այս տարվա բոլոր անվանակարգերում ներկայացված ֆիլմերը







