«Աշխարհի ամենատգեղ կինը» սովորեցնում է ինքնավստահ լինել

14:28 • 18.02.17

25-ամյա ամերիկուհի Լիզի Վելասքեսն ամենահազվագյուտ հիվանդություններից մեկն ունի։ Նրա օրգանիզմը ճարպեր չի մարսում  և նա ստիպված է ամեն օր 5000 կալորիա օգտագործել, որպեսզի չմահանա։ Նրա աչքերից մեկը չի տեսնում և նա չափազանց նիհար է։

 

woman.ru-ն գրում է, որ մի օր Լիզզին տեսահոլովակ է ստանում, որի վերնագիրն էր «Աշխարհի ամենատգեղ կինը»։ Տեսահոլովակում հենց Լիզին էր։ Մեկնաբանությունները չափազանց վշտացրել էին նրան, նա իրեն այդքան տգեղ ու դժբախտ չէր համարում, մինչև հոլովակը ստանալը։

 

Երկար ժամանակ դեպրեսիա ունենալուց հետո նա հասկանում  է, որ միայն ինքը կարող է որոշել՝ լինել երջանիկ, թե դժբախտ։ Նա ընտրում է երջանկությունը։

 

 

 

 

Լիզին օգտագործում է իր ճանաչումն ու դրա շնորհիվ ելույթ ունենում TED  կոնֆերանսի ժամանակ։ Նա պատմում է այն ամենը, ինչ զգացել ու տեսել է, ներկայացնում է իր արժեքներն ու խոսում այն մարդկանց մասին, որոնք նույնպես խոշտանգումների են ենթարկվում։ Նա ներկայացնում է ինքնավստահ լինելու 6 հիմնական կանոն, որոնց պետք է հետևեն բոլորը։

 

 

1.      Ընդունեք այն դժբախտությունը, որ ձեզ հետ պատահել է։

 

Այո, դա սարսափելի ու դաժան է, սակայն դա է ձեր իրականությունը։ Համակերպվեք դրա հետ ու մի տանջեք ձեզ։

 

2.      Ձեր արժեքը չի ընկնում մարդկանց կարծիքի պատճառով։

 

Դուք այնպիսին եք, ինչպիսին կաք, մարդկանց կարծիքը չի ազդում ձեր կարծիքի վրա։ Դուք գիտեք, թե ինչպիսին եք, թե ինչի եք ընդունակ, իսկ ուրիշները՝ ոչ։

 

 

 

 

3.      Ագրեսիային ագրեսիայով պատասխանելն անիմաստ է։

 

Եթե ձեզ վատաբանում ու խոշտանգում են, ապա կարիք չկա փոխադարձ պատասխաններ հասցնել։ Դա միայն վատացնում է իրավիճակը։ Պարզապես անտեսեք ձեզ վատաբանողներին։

 

4.      Ստիպեք, որ ձեր թերություններն աշխատեն ձեր օգտին։

 

Եթե դուք թերություն ունեք, ապա այն ձեր օգտին օգտագործեք։ Դարձրեք այն ձեր այցեքարտը և մարդիկ կհամակերպվեն դրա հետ։

 

5.      Դժվարություններն ու փորձություններն աճի պարտադիր պայման են։

 

Առանց դժվարություններ ու փորձություններ հաղթահարելու դուք չեք կարողանա հասնել ցանկալի արդյունքին։

 

6.      Դուք ինքներդ եք ընտրում՝ երջանի՞կ լինել, թե՞ հանձնվել։

 

Ձեզ վատաբանողները ձեր փոխարեն ընտրություն չեն կայացնում։ Դուք ինքներդ եք ընտրում երջանիկ լինել, թե հանձնվել։ Հանձնվելու դեպքում դուք պետք է միայն ձեզ մեղադրեք դժբախտ լինելու համար։