Google –ի աշխատակիցներն ինքնակամ ազատվում են՝ բարձր աշխատավարձի պատճառով

13:34 • 20.02.17

 

Bloomberg ընկերությունը հայտնել է, որ խոշորագույն որոնողական համակարգի՝ Google –ի աշխատակիցներն աշխատանքից ինքնակամ ազատվում են աշխատանքից, քանի որ շատ բարձր աշխատավարձեր ունեն ու հաճախ են բոնուսներ ստանում։

 

interesnoznat.com-ը գրում է, որ անօդաչու մեքենաների ինժեներները դադարել են մտածել իրենց ֆինանսական վիճակի մասին և սկսել են սեփական ծրագրերը մշակել։ Նրանցից շատերն ազատվում են աշխատանքից ու սեփական նախագծերը սկսում։

 

Ինժեներներից մեկը՝ Քրիս Ուրմսոնը, ազատվել է աշխատանքից և այժմ Tesla ընկերության նախկին աշխատակից Սթերլինգ Անդերսոնի հետ աշխատում է սեփական Aurora նախագծի վրա։

 

Մեկ ուրիշ աշխատակից ՝ Բրայան Սելսկին, ազատվել է աշխատանքից և այժմ Uber ընկերության նախկին աշխատակցի հետ ստեղծել է Argo AI նախագիծը, որը ստեղծում է «վիրտուալ վարորդ» ծրագիրը։

 

Անօդաչու մեքենաների ինժեներներն ոչ միայն հսկայական աշխատավարձեր էին ստանում, այլև մեծ բոնուսներ ունեին, ինչպես նաև Google ընկերության բաժնետեր էին։

 

 

Google –ի աշխատակիցներն ինքնակամ ազատվում են՝ բարձր աշխատավարձի պատճառով