Հիտլերի կարմիր հեռախոսը գնելու համար հազարավոր դոլարներ են վճարել
Ադոլֆ Հիտլերի անձնական հեռախոսը վաճառվել է 243 հազար դոլարով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հեռախոսը գնել են Alexander Historical Auctions-ից, գնորդի անունը հայտնի չէ։
Հեռախոսի նախնական գինը սահմանվել է 100 հազար դոլար, այն գնահատվել է 200-300 հազար դոլարով։ Կարմիր Siemens հեռախոսը Հիտլերը նվեր էր ստացել, այն օգտագործվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջին երկու տարիների ընթացքում։ Հեռախոսը հայտնաբերել է սովետական զինվորականներից մեկն ու այն նվիրել բրիտանացի սպա Ռալֆ Ռեյներին։ 77 տարեկանում, նրա մահից հետո, հեռախոսը ժառանգել էր նրա թոռը՝ Ռեյնուլֆը։









