6 փաստ, որ կասկածի տակ են դնում NASA-ի գործունեությունը

18:40 • 22.02.17

Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը՝ NASA-ին, արդեն վաղուց են մեղադրում տարբեր քողարկումների ու մեքենայությունների մեջ։

 

bigpicture.ru-ն գրում է, որ դրանք սովորաբար անհիմն մեղադրանքներ են լինում, սակայն որոշ փաստեր կան, որ իրոք համապատասխանում են իրականությանն ու կասկածի տակ են դնում NASA-ի գործունեությունը։

 

1.      Լուսնի վրա վայրեջքի առաջին կադրերը կորել են։ 1969 թվականին Լուսնի վրա «Ապալոն 11» անձնակազմի վայրեջքի կադրերն ուղիղ եթեր հեռարձակվեցին։ Այդ օրվանից սկսեցին խոսել, որ այդ կադրերը կեղծ են։ NASA-ն ավելի բարդացրեց իրավիճակը, քանի որ 2006 թվականին հայտարարեց, որ դրանք կորել են։ Մինչ այսօր փորձում են վերականգնել այդ կադրերը, սակայն որոշ մասնագետներ վստահ են, որ դրանք ջնջվել են՝ ռեսուրսների խնայողություն անելու նպատակով։

 

 

2.      NASA-ն համագործակցում էր նախկին նացիստների հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ԿՀՎ-ն (ЦРУ) աշխատում էր «Սկրեպկա» նախագծի վրա։ Այս նախագծի շրջանակներում համագործակցում էին տիեզերագնացներն ու Գերմանացի նացիստները։ Ստեղծվել էր այսպես կոչված «Օզենբերգի փաստաթուղթ», որտեղ զետեղված էին Երրորդ ռեյխի բոլոր գիտնականներն ու ինժեներները։ ԱՄՆ-ն իր տարածք էր տեղափոխել ավելի քան 1600 նախկին նացիստների, որոնք աշխատում էին այնպիսի նախագծերի վրա, ինչպիսիք են՝ գերձայնային հրթիռները, պարալիտիկ գազը և կառավարելի հրթիռները։

 

 

3.      2002 թվականին NASA-ի աշխատակիցներից մեկը՝ Թեդ Ռոբերթսը և իր ընկերուհին հետազոտական կենտրոնից գողացել են ավելի քան 270 կգ լուսնաքար։ Մինչ դրանք վաճառքի հանելը, երիտասարդները դրանք փռել են հատակին ու սիրով զբաղվել դրանց վրա։ Հետագայում նրանց բռնել են, Թեդին ազատազրկել են 7 տարով։

 

 

4.      «Ապալոն 11»-ի թռիչքից առաջ Նիլ Արմսթրոնգն ու իր անդամակիցները ստորագրել էին հարյուրավոր բացիկների վրա և դրանք իրենց հարազատներին ուղարկել, որպեսզի նրանք վաճառեն դրանք, եթե հանկարծ ինչ որ բան պատահի և տիեզերագնացները չվերադառնան։ NASA-ն հրաժարվել էր տիեզերագնացներին կյանքի ապահովագրություն տրամադրել։ Այս ավանդույթը շարունակվում է մինչ այսօր։

 

 

5.      NASA-ի կանոնագրքում հստակ գրված է, թե ինչ է պետք անել այն անդամների հետ, ովքեր կսկսեն ոչ ադեկվատ պահվածք դրսևորել։ Նրանց ձեռքերն ու ոտքերը պետք է սկոչով կապել, ամրացնել գլուխն ու հանգստացնողներ տալ։

 

 

6.       Այսօր NASA –ում շատ կանայք են աշխատում, սակայն սա միայն  XXI-րդ դարի ազդեցությունն է։ 80-ականներին NASA-ի հանճարները կանանց մասին այնքան էլ բացահայտ պատկերացումներ չունեին։ 1983 թվականին Տիեզերք պետք է թռչեր առաջին ամերիկացի կինը՝ Սալլի Ռայը։ Մասնագետներն ամենայն լրջությամբ հարցրել են նրան, թե արդյոք 100 տամպոնը կհերիքի նրան յոթ օրերի ընթացքում, որոնք Տիեզերքում կանցկացնի։

 

 

6 փաստ, որ կասկածի տակ են դնում NASA-ի գործունեությունը