Պամելա Անդերսոնը ֆոբիա ունի հայելու մեջ նայելուց. աստղային 20 ֆոբիա, որ զարմանք են առաջացնում
Եթե ամաչում եք, որ վախենում եք բարձրությունից, ապա կարդացեք, թե ինչից են վախենում համաշխարհային աստղերը։ onedio.ru–ն գրել է, թե որոնք են աստղային տարօրինակ վախերը։
Ահա, թե ինչից են վախենում այս աստղերը։
1. Բիլի Բոբ Տորնտոնը վախենում է անտիկվար կահույքից։ «Մի՞գուցե անցյալ կյանքում ինչ որ մեկն ինձ ծեծել է անտիկվար աթոռով, սակայն ես իրոք չեմ կարողանում դրան մոտ գտնվել, առավել ևս ուտել այդ կահույքի կողքին»,- ասել է Բիլին։

2. Օպրա Ուինֆրին վախենում է ծամոն ծամել։ «Մի անգամ իմ տան հյուրերից մեկը ծամոնը հանեց ու դրեց ափսեին։ Նրա գնալուց հետո ես պարզապես դեն նետեցի այդ ափսեն»,- ասել է Օպրան։

3. Պամելա Անդերսոնը չի կարողանում հայելու մեջ նայել ու նույնիսկ, երբ հեռուստացույցով իրեն է տեսնում՝ միանգամից թեքում է ալիքը։

4. Օրլանդո Բլումը սարսափում է խոզեր տեսնելիս։

5. Կիրա Սեջվիկը վախենում է խոսող սննդից ու նույնիսկ, երբ հեռուստացույցով խոսող սնունդ է տեսնում՝ դուրս է գալիս այդ սենյակից։

6. Տայրա Բենքսը վախենում է դելֆիններից։ «Ես վախենում էի նրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ 7-8 տարեկան էի։ Ես երազ էի տեսնում, որ նստած եմ լողավազանի հատակին, իսկ դելֆինները ծեծում ու հրում են ինձ։ Դա սարսափելի էր»,- պատմել է մոդելը People ամսագրին։

7. Ալֆրեդ Հիչկոկը վախենում էր ձվից։ «Ես վախենում եմ այդ սպիտակ ու կլոր իրերից, որոնք անցքեր չունեն։ Ավելի զզվելի բան չկա, քան դեղնուցը, երբ ծորում է կոտրված ձվից»,- ասել է ռեժիսորը։

8. Նիկոլ Քիդմանը վախենում է թիթեռներից։ Դերասանուհին ասում է, որ չի վախենում սարդերից կամ օձերից, սակայն սարսափում է թիթեռներ տեսնելիս։

9. Մեթյու ՄաքՔոնահին վախենում է պտտվող դռներից նույնիսկ, երբ դրանց մոտ է գտնվում։

10. Կիանու Ռիվզը փիլիսոփայական տեսանկյունից վախենում է մթությունից։ Այդպես է ասել դերասանն իր հարցազրույցներից մեկում։

11. Հելեն Միրենը վախենում է հեռախոսով խոսել ու աշխատում է չպատասխանել հեռախոսազանգերին, եթե դա հնարավոր է։

12. Պաֆ Դեդին վախենում է ոտքերի մատներից, հատկապես, երկրորդ, երկար մատից։

13. Ադելը վախենում է ճայերից։ «Ես վերադառնում էի զբոսանքից ու պաղպաղակ էի ուտում, երբ մի մեծ ճայ իջավ, հարվածեց ինձ ու տարավ պաղպաղակը։ Ես վախենում էի, որ նա ինձ էլ կտանի»,- ասել է երգչուհին։

14. Քեմերոն Դիասը վախենում է դռների բռնակներից ու չի դիպչում դրանց։

15. Մեգան Ֆոքսը վախենում է թղթից, այդ պատճառով էլ դժվարությամբ է կարդում ֆիլմերի սցենարները կամ թերթերը։

16. Քայլի Մինոուգը վախենում է կախիչներից։ «Ինձ դուր չի գալիս այն ձայնը, երբ դրանք պահարանում են տեղավորում»,- ասել է Քայլին։

17. Ռոբերտ Դե Նիրոն վախենում ու ատամնաբույժներից ու կարծում է, որ նրանց սարքավորումները բակտերիաներ են տարածում։

18. 2011 թվականին պարզվեց, որ երգչուհի Նիկի Մինաժը վախենում է շարժասանդուղքներից։ Դա պատահել էր երեկույթներից մեկի ժամանակ, երբ նա պետք է շարժասանդուղքով մի հարկ ներքև իջներ, սակայն չկարողացավ, և այդ պատճառով էլ պապարացիները ստիպված էին նրա մոտ բարձրանալ։

19. Քրիստինա Ռիչին վախենում է սենյակային բույսերից։ «Դրանք կեղտոտ են։ Ես չեմ կարծում, որ բույսերը պետք է փակ տարածքում գտնվեն։ Դա վախեցնում է ինձ»,- ասել է դերասանուհին։

20. Վուդի Ալենը վախենում է վերելակից, վառ լույսից, բարձրությունից, արևից, երեխաներից, շներից․․․մի խոսքով ամեն ինչից։








