«Տելեպուզիկների» մասին համացանցում հայտնված նոր փաստերը բուռն քննարկումների առարկա են դարձել

10:41 • 01.03.17

Տարիներ առաջ տարածված  «Տելեպուզիկներ» մանկական ֆիլմն այսօր կրկին բուռն քննարկվում է, այն բանից հետո, երբ համացանցում են հայտնվել մի քանի լուսանկար, որտեղ երևում են նկարահանման կադրերը։

 

Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Time ամսագրում 2001 թվականին հոդվածներից մեկին, որտեղ նշվում է, որ ամենամեծ Տելեպուզիկը՝ Տինկի-Վինկին, ավելի քան 3մ հասակ ուներ։ Ամենափոքր Տելեպուզիկը՝ Պոն, համարյա 2մ հասակ ուներ։ Նրանց կոստյումներն կշռում էին ավելի քան 13կգ։

 

Tumblr-ում հրապարակվել է լուսանկար, որտեղ երևում է, որ Տինկի-Վինկին շատ ավելի բարձրահասակ է, քան սովորական մարդը։ «Սա ինձ դուր չի գալիս»,- լուսանկարը մեկնաբանել է օգտատերերից մեկը։

 

Հիշեցնենք, որ «Տելեպուզիկներ» մանկական շոուն հեռարձակում էր ամերիկյան BBC հեռուստաընեկրությունը՝ 1997-2001 թվականների ընթացքում։ Մինչ 2000 թվականը նկարահանվել էր ավելի քան 365 սերիա։ Դրանք նայել են աշխարհի տարբեր երկրներում ապրող հազարավոր երեխաներ։

 

 

2009 թվականին Children’s BBC հեռուստաընկերության տնօրեն Սարա Գրեմը խոստովանել է, որ սերիալի հեղինակները թմրանյութեր էին ընդունում։ Որոշ բժիշկներ նշել են, որ «Տելեպուզիկները» բացասական ազդեցություն էին ունենում երեխաների հոգեբանության վրա։ 2015 թվականին BBC հայտարարել է, որ հեռուստաշոուն վերադառնալու է եթեր, սակայն դա այդպես էլ չի պատահել։

 

Հետաքրքրական է, որ  մեծահասակներից շատերի համար անհասկանալի էր «Տելեպուզիկների» սեռը, քանի որ ենթադրելի տղաները հաճախ էին կանանց պայուսակներ ու գլխարկներ օգտագործում, սակայն երեխաները հիանալիորեն տարբերակում էին նրանց։ Հայտնի է, որ Պո-ի դերակատար Պիու Ֆան Լին մինչ հեռուստանախագծին մասնակցելը՝ նկարահանվել  է մեծերի համար ֆիլմերում։