«Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանի առաջին լուսանկարները

16:01 • 09.03.17

«Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանի զարգացումների և փոփոխությունների մասին Tert.am Life–ն ավելի վաղ պատմել էր։ ATV-ի եթերում հեռարձակվող սիթքոմը կսկսվի մարտի վերջից։ Նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը նշել է, որ նոր եթերաշրջանում առանձնահատուկ շեշտադրում են դրել։

 

«Ամեն սերիա կունենա առանձին պատմություն` պահելով սյուժետային գծերը։ Մենք եկել ենք այն եզրահանգման, որ սերիալային հնարքները սիթքոմում այդքան էլ արդարացված չեն։ Ինտրիգները, որոնք քեզ ստիպում են հաջորդ սերիան նայել, թե ինչ է լինելու, նոր եթերաշրջանում չեն լինի։ Սիթքոմի դասագրքային դրամատուրգիայի օրինակով այն մի տեղ սկսվելու է և այլ տեղ`ավարտվելու։ Այսինքն` սերիան ամբողջական է լինելու, բայց փոխկապակցված»,– ասել  է Վաչեն։

 

Վերջինիս խոսքով` 24 մասից բաղկացած սիթքոմում դերասանական կազմի փոփոխություններ չեն լինի։

 

Tert.am Life–ը ներկա է գտնվել նկարահանումներին և ֆիքսել հետաքրքիր կադրեր։

 

 

 

Նյութը` Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարերը` Կարեն Հովհաննիսյանի

«Քարե դարդ» սիթքոմի նոր եթերաշրջանի առաջին լուսանկարները