Ճապոնիայում ստեղծել են ամաչկոտ տղամարդկանց խելքահան անող բլուզ
Ճապոնացիները չեն դադարում տարօրինակ իրեր ստեղծել։ Սոցիալական ցանցերում արդեն երկրորդ անգամ տարածվում են անթև ու առանց մեջքի բլուզներ, որոնք գնալով ավելի տարածված են դառնում։
Bigpicture-ը գրում է, որ, ըստ էության, դրանք չեն կատարում սովորական բլուզի հիմնական ֆունկցիան՝ մարմինը տաքացնելը։ Ճապոնացիներն այս բլուզներն անվանել են doutei wo korosu, ինչը նշանակում է «Կույսեր սպանող բլուզ»։
Ահա, թե ինչ տեսք ունի ճապոնացիների նոր ու տարօրինակ հայտնագործությունը։










