«Քարե դարդ»–ը կմեկնարկի մարտի 30–ին

14:52 • 16.03.17

 

Մարտի 30–իc ամեն հինգշաբթի և ուրբաթ ժամը 20։00–ին ATV–ի եթերում կցուցադրվի «Քարե դարդ» սիթքոմը։ Tert.am Life–ի հետ զրույցում նախագծի դերասան, պրոդյուսեր Վաչե Թովմասյանը հայտնել էր, որ նոր եթերաշրջանը 24 մասից է բաղկացած: Հեռուստադիտողները նոր զարգացումների ականատեսը կլինեն։

 

 

«Քարի դարը վերցնելով որպես պլատֆորմ՝ ավելի շատ անդրադառնալու ենք և ներկայացնելու ենք մեր ներկայիս կյանքը, ինչն արդիական է մեզ մոտ։ Նոր եթերաշրջանում արդեն սիրված դերասանական կազմը կլինի նոր մոտեցմամբ ու զարգացումներով։ Կզարգանա Մոսոյի ու Սիսիի, Հայկոյի ընկերոջ ու Լոլոի սիրային քառանկյունին»,– նշել է Վաչեն։