League of Legends խաղում հոմոսեքսուալ կերպարներ են ավելանալու
League of Legends խաղի հեղինակները կարծում են, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խաղացողներն իրենց ճնշված են զգում, քանի որ բոլոր կերպարները հետերոսեքսուալ են։
Riot Games ընկերության դիզայնի բաժնի տնօրեն Գրեգ Սթրիթը հայտնել է, որ մոտ ապագայում League of Legends խաղում ԼԳԲՏ կերպարներ կհայտնվեն։ Սա արվում է այն պատճառով, որ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող խաղացողները կարողանան իրենց նմանեցնել խաղի կերպարներին։
«Մենք պարտավոր ենք անել դա խաղացողների համար»,- ասել է Գրեգ Սթրիթը։
Հեղինակների խոսքերով` նրանք լեսբուհի կերպար չեն ավելացնի խաղում՝ պարզապես նման կերպար ունենալու համար, սակայն գեյ կերպար, անպայման, կլինի։









