Ինչպես է անցել Ձյունիկի 20-ամյակի խնջույքը

13:16 • 17.03.17

 

«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանը Երևանի ժամանցային վայրերից մեկում ընկերների հետ երեկ նշել է 20-ամյակը: Tert.am Life-ը ներկա է եղել Ձյունիկի տարեդարձի խնջույքին և իր ընթերցողներին է  ներկայացնում երեկույթի լուսանկարներն ու մանրամասները։

 

Ձյունիկի խոսքով` մի փոքր տխրել է, որ մի տարով էլ է մեծացել. «Չեմ ուզում մեծանալ: Կուզեի միշտ 19 տարեկան լինել: Ամեն դեպքում աշխատում եմ տրամադրությունս բարձր պահել և չկենտրոնանալ դրա վրա: Այս երեկո ուզում եմ պարել ու ուրախանալ ընկերներիս հետ»:

 

Երեկույթին Ձյունիկը մանրակրկիտ պատրաստվել է։ Զգեստը հատուկ այս օրվա համար էր պատվիրել։ Տոնական տորթն էլ իր անվան թեմայով էր։

 

 

Դերասանուհին նշեց, որ երեկոյան բազում նվեներ է ստացել, որոնք դեռ չի հացրել նայել: Թերևս ամենահետաքրքիր և ամենասպասված անակնկալն ընկերոջ նվերն էր: Դերասանուհին նշեց, որ Մեսրոպն իրեն վերջին պահին է մատուցել անակնկալը։ «Մինչև ինձ տուն ճանապարհելը չէր հանձնել անակնկալը։ Չեմ ուզում ասել, թե ինչ է նվիրել ինձ, բայց ինձ համար անսպասելի անակնկալ էր։ Անչափ ուրախացա»,- եզրափակեց նա:

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Ինչպես է անցել Ձյունիկի 20-ամյակի խնջույքը