«Երջանիկ եմ սիրելի Տղամարդու հետ, բասսեյն-սաունա, համեղ ուտելիք». Ինգրիտ Կոկչյանն ու սիրելին առանց երեխաների են մեկնել հանգստի
Հաղորդավարուհի, դերասանուհի Ինգրիտ Կոկչյանը, ով այժմ ներկայանում է Առաջին ալիքի «Կյանքը շարունակվում է» նախագծում, մարտի 16–ին նշել է ծննդյան տարեդարձը։ Նա դարձել է 33 տարեկան, ինչի կապակցությամբ ամուսնու հետ գնացել են Արագած։
«Առաջին անգամ Աստրիդին ու բոլոր երեխաներին թողեցինք ու մեկնեցինք երկուսով... Արմենը հոյակապ օրեր է կազմակերպել իմ սիրելի հյուրանոցում) երջանիկ եմ սիրելի Տղամարդու հետ, բասսեյն-սաունա, համեղ ուտելիք..., ամենը, ինչ սիրում եմ, ու կրկնակի հաճելի է, երբ անդադար շնորհավորանքներով ու բարի խոսքերով նամակներ ու զանգեր եմ ստանում...
Շնորհակալ եմ մարդիկ! երջանիկ եմ»,– Ֆեյսբուքի իր էջում գրել է Ինգրիտը։











