15 հնարք, որոնք առօրյա կյանքն ավելի հեշտ կդարձնեն

15:59 • 22.03.17

Առօրյա գործերը կյանքը կարող են շատ հոգնեցնող դարձնել, եթե չիմանաք մի քանի խորամանկություն, որոնք կարող են հեշտացնել դրանք։

 

Marketium-ը գրում է, որ այս խորամանկությունների շնորհիվ ձեր կյանքը մի քանի անգամ կհեշտանա։

 

1.      Ձվի դեղնուցն ու սպիտակուցն առանձնացնելու համար՝ ձուն կոտրեք ափսեի մեջ։ Դատարկ շիշը մի փոքր սեղմեք ու դեղնուցին մոտեցնելով՝ բաց թողեք։

 

 

2.      Եթե ճանապարհորդում եք ու չեք ցանկանում ձեզ հետ բազմաթիվ կոսմետիկ միջոցներ տանել, ապա կարող եք օգտվել լինզաների տուփից։ Դրա մեջ կարող եք լցնել տոնային կրեմը և այլ կոսմետիկա։

 

 

3.      Անկողնային սպիտակեղենը կարող եք օգտագործելու համար պատրաստ վիճակում պահել՝ և հարմար է, և գեղեցիկ։

 

 

4.      Ամբողջ հագուստը պահարանում դասավորելու համար օգտագործեք ալյումինե բանկաների կափարիչների օղակները։ Արեք այնպես, ինչպես ցուցադրված է նկարում։

 

 

5.      Եթե խառնում եք բանալիները, ապա դրանք տարբեր գույների ներկեք։

 

 

6.      Սառնարանում տեղ խնայելու համար օգտագործեք գրասենյակային ամրակները։

 

 

7.      Եթե հեռախոսի պատյանը փակում է հեռախոսի դինամիկների հատվածը, ապա ասեղով անցքեր բացեք այդ մասում։

 

 

8.      Միկրոալիքային վառարանում սնունդ տաքացնելիս այն այսպես լցրեք, որպեսզի հավասարաչափ տաքանա։

 

 

9.      Ելակը մաքրելու համար ըմպելու ձողիկն օգտագործեք։

 

 

10.  Նման փաթեթավորումները բացելու համար պահածոների դանակ օգտագործեք։

 

 

11.  Փայտյա սեղանի փոքրիկ խազերը մաքրելու համար ընկույզ օգտագործեք։ Ընկույզով անցկացրեք այդ հատվածներում և խազերը կվերանան։

 

 

12.  Եթե միշտ կորցնում եք սկոչի սկիզբը, ապա այդ հատվածում թղթի կտոր փակցրեք։

 

 

13.  Որպեսզի փաթեթավորման թուղթը չբացվի՝ զուգարանի թղթի գլանակի մեջ դրեք։

 

 

14.  Շիշն արագ սառեցնելու համար այն խոնավ սրբիչի մեջ փաթաթեք ու 10 րոպեով դրեք սառնարան։

 

 

15.  Բլիթներ պատրաստելու համար օգտագործեք փոքրիկ անցք ունեցող շիշ։ Այդպես խմորն ավելի հեշտ է թավայի մեջ լցնել։

 

15 հնարք, որոնք առօրյա կյանքն ավելի հեշտ կդարձնեն