Ինչու են Disney-ի արքայադուստրերը միշտ կապույտ գույնի հագուստով
Մոխրոտիկը, Ժասմինը, Սպիտակաձյունիկն ու մի շարք այլ դիսնեյան արքայադուստրեր բոլոր մուլտֆիլմերում կապույտ զգեստներ են հագնում։ Սա չնկատել հնարավոր չէ։
Peopletalk-ը գրում է, որ արքայադուստրերի զգեստապահարաններում կան կապույտի բոլոր երանգները՝ Էլզայի սառը կապույտից, մինչև Ալիսայի կենսուրախ ու վառ կապույտը։ Pantone գույնի ինստիտուտի տնօրեն Լեատրիս Ազմանը բացահայտել է, թե ինչու են արքայադուստրերը հենց այս գույնը նախընտրում։
«Դու ուժ ու նշանակություն ես ավելացնում կերպարին, երբ նրան կապույտ գույնի հագուստով ես պատկերում»,- ասել է Լեատրիսը։
Կապույտ գույնը խորհրդանշում է մաքրությունն ու ազատությունը։ Disney-ի պատմություններում սովորաբար արքայադուստրերը ձեռնոց են նետում իրենց ճակատագրին ու միայն ազնվության շնորհիվ հասնում են իրենց երջանիկ ավարտին։











