Ուոլթ Դիսնեյի ընտանիքում պատահած դժբախտություն, որը երևում է նրա մուլտֆիլմներում
Ուոլթ Դիսնեյը փորձում էր այս աշխարհն ավելի բարի դարձնել, սակայն իր կյանքում այնպիսի դժբախտություն է պատահել, որի համար երբեք իրեն չի ներել։
Հավանաբար, նկատել եք, որ Դիսնեյի հերոսների մեծամասնությունը մայր կամ հայր չունի։ Արիելը, Սպիտակաձյունիկը, Մոխրոտը․․․նրանք մայրեր չունեին, իսկ Բելի հայրը բանտում էր և այլն։ Այս ամենն ունի իր բացատրությունը։
1937 թվականին Դիսնեյն իր եղբոր հետ ծնողների համար տուն է գնել։ Նա ցանկանում էր, որպեսզի ծնողներն ոչնչի կարիք չունենան։ Սակայն, տանը վառարանի հետ խնդիր է ստեղծվում և նա իր ստուդիայի մասնագետներին ուղարկում է, որպեսզի վերանորոգեն վառարանը։
Հաջորդ օրը նրանց տան աշխատակիցներից մեկը Դիսնեյի ծնողներին անգիտակից վիճակում է գտնում։ Գազի արտահոսքից նրա մայրը մահանում է, իսկ հորը փրկել հաջողվում է։ Սա պատահել է 1938 թվականին, երբ լույս է տեսել «Փինոքիոն», որն իրական անհաջողություն է դարձել։
Այս դժբախտ դեպքի մասին պատմել է Դիսնեյի ստուդիայի պրոդյուսեր Դոն Հանը։
«Դիսնեյը երբեք չի խոսել այդ մասին, նա անձնական պատասխանատվություն էր զգում»,- ասել է Հանը։









