Facebook-ը կդադարի աշխատել սմարթֆոնների որոշ մոդելների վրա
Facebook սոցիալական ցանցն այլևս չի աշխատի որոշ սմարթֆոնների համար։ Որոշ մոդելներ հնացած են համարվում, ինչի արդյունքում էլ ընկերության տարբեր ծառայություններ անհասանելի չեն լինեն դրանց համար։
Lifter-ը գրում է, որ Facebook-ը հայտարարել է, որ եկող ամսից սկսած նրանք դադարեցնում են աշխատանքը հետևյալ հեռախոսների համար։
Հնացած համակարգիչների ու սմարթֆոնների շարքում են հայտնվել այն բոլոր սարքերը, որոնք աշխատում են Windows 8.1-ով։ Այս սարքերն այլևս չեն կարողանա օգտագործել Facebook և Messenger ծրագրերն արդեն ապրիլի 1-ից։
Android օգտագործողներն ևս անհանգստանալու կարիք ունեն, քանի որ այն սարքերը, որոնք աշխատում են ОС-ի v55-ց ցածր տարբերակով ևս չեն կարողանա օգտվել Facebook-ի ծառայություններից։ Սրանք հիմնականում այն սարքերն են, որոնք արտադրվել են 2015 թվականին նոյեմբերին։ Messenger-ը կդադարի աշխատել այն սարքերի վրա, որոնք արտադրվել են 2014 թվականի օգոստոսի 14-ին։
Iphone-նների և Ipad-ների օգտատերերը ևս չեն կարող հանգիստ լինել, քանի որ դրանց որոշ մոդելները ևս չեն կարողանա օգտվել Facebook-ից։ Սոցիալական ցանցին չեն համապատասխանում այն բոլոր Ipad-նները, որոնք արտադրվել են 2011-ի հոկտեմբերի 10-ին, իսկ Messenger-ին՝ 2014-ի հուլիսի 14-ին։
Iphone-նների դեպքում Facebook-ի մոբայլ տարբերակը կարող են օգտագործել այն մոդելները, որոնք արտադրվել են 2011-ի հոկտեմբերի 10-ից հետո։
Իսկ ի՞նչ անել, եթե ձեր հեռախոսը հնացել է։ Facebook-ը հայտնում է, որ այժմ ձեզ համար հասանելի կլինի միայն բրաուզերի տարբերակը, այսինքն facebook.com-ը։







