Անժելա Սարաֆյանը գալիս է Հայաստան

19:13 • 31.03.17

 

EXCLUSIVE

 

«Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմից հայ հանդիսատեսին ծանոթ Անժելա Սարաֆյանը, ով բավականին հայտնի է ԱՄՆ–ում, վերջերս էլ նկարահանվել է Westworld սերիալում, The Promise ֆիլմում, շուտով գալու է Հայաստան։

 

Անժելան Հայաստան կգա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի նախաձեռնությամբ։ Կենտրոնի հաղորդակցման բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը Tert.am Life-ին հայտնեց, որ Անժելան Հայաստանում կլինի ամռանը։

 

Դերասանուհին դերասանական աշխատարան կվարի երիտասարդների համար և իր մասնագիտական փորձով կկիսվի թումոցիների հետ։ Դասընթացը կտևի մոտ 2 շաբաթ։ Այն կկայանա Թումոյի Երևանի կենտրոնում։

 

Անժելան Հայաստան էր եկել 2015 թվականին` մասնակցելու «1915» ֆիլմի պրեմիերային, որում ունեցել էր իր մասնակցությունը։

 

Անժելա Սարաֆյանը գալիս է Հայաստան