6 միանման ապրանք, որոնք իրականում շատ տարբեր են
Այժմ մթերային խանութներում կարելի է հազարավոր միանման մթերք գտնել։ Այս դեպքում չափազանց դժվար է ընտրություն կատարել, քանի որ առաջին հայացքից ամեն բան նույն համն ունի։
Adme-ն գրում է, որ իրականում շատ միանման մթերքներ տարբերվում են։ Շատերն են զգում այդ տարբերությունը, սակայն չեն կարողանում բացատրել։ Ահա, թե ինչով են տարբերվում մեզ շատ հայտնի «միանման» մթերքները։
Պեպսի և Կոկա-Կոլա
Բոլորը գիտեն, որ մարդիկ բաժանված են երկու խմբի՝ նրանք, ովքեր սիրում են Պեպսի, և նրանք, ովքեր նախընտրում են Կոկա-Կոլա։ Շատերը զգում են համային տարբերությունը, սակայն մեծամասնությունը համոզված է, որ այս ըմպելիքների մեջ համային տարբերություն չկա։ Իրականում, Պեպսին ավելի ցիտրուսային համ ունի և ավելի քաղցր է, իսկ Կոկա-Կոլան վանիլինի արտահայտված բույր ունի։ Սակայն, իրականում դրանց բաղադրությունը համարյա նույնն է։

Լեյս և Պրինգլս
Այս չիպսերն արտադրողներն առաջարկում են միանման համեր և շատ դժվար է կողմնորոշվել, թե որի համն եք նախընտրում։ Իրականում, Պրինգլս չիպսերն միայն 42%-ով են կարտոֆիլից պատրաստված։ Դրանց բաղադրության մեջ խմորային հատված կա, իսկ Լեյսն օրիգինալ, կարտոֆիլային չիպս է։

Լիպտոն և Նեսթի
Այս թեյերի հակամարտությունը նման է Պեպսիի և Կոլայի հակամարտությանը։ Իրականում դրանք նույն բաղադրությունն ունեն ու համարյա նույն համը։ Եթե հավատանք պիտակներին, ապա Նեսթիի սև թեյը միայն բնական հումք է օգտագործում, իսկ Լիպտոնը՝ բնականը փոխարինող։

Օրբիտ և Դիրոլ
Չնայած տուփերի տարբերությանը՝ դրանց համերն համարյա նույնն են։ Սակայն, հետազոտությունները ցույց են տվել, որ Օրբիտի համն ավելի երկար է պահպանվում, քան Դիրոլինը։

ԲոնԱկվա և Ակվա Մինիրալե
Այս երկու ջրերն համարյա տարբերություն չունեն, նրանք պարզապես տարբեր մշակում են անցնում։ Սակայն, եթե ուշադիր նայեք պիտակներին, ապա կհասկանաք, որ դրանք շշալցվում են սովորական ծորակի ջրի աղբյուրից, պարզապես մշակում են անցնում։

Մաքդոնալդս և Բուրգեր Քինգ
Համբուրգերների սիրահարները կփաստեն, որ այս երկու բրենդի համբուրգերների միջև տարբերություն կա, սակայն սովորակն գնորդները կարող են և չնկատել։ Դրանց բաղադրությունը միանգամայն տարբեր է և գաղտնի է պահվում։ Ինչպես նաև Մաքդոնալդսի հացի վրա ինչ որ հավելումներ կան, իսկ Բուրգեր Քինգինը սովորական է։ Սակայն, Բուրգեր Քինգի բուրգերը 550կկալ ունի, իսկ Մաքդոնալդսինը՝ 300կկալ։








