Լիլիթ Հովհաննիսյան. «Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը…»

12:53 • 01.04.17

 

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը Կրասնոյարսկի համերգից հետո հանդիպել է փոքրիկ Լիլիթիկին, ում կնքել են իր անունով։

 

Նա իր էջում տեսանյութ է հրապարակել հանդիպումից և գրել.

 

«Կրասնոյարսկում, սովորությանս համաձայն, բեմից իջա ներքև, որպեսզի շնորհավորեմ դահլիճում գտնվող մայրիկներին, ու մեկ էլ հանդիսատեսի շարքերում պատահաբար նկատեցի մի հղի կնոջ ու հենց նրան էլ որոշեցի նվիրել հաջորդ կատարումս: Ժամեր անց իմացա, որ համերգից անմիջապես հետո նա լույս աշխարհ էր բերել մի գեղեցկուհու, որի անունը կնքել էին իմ անունով: Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը… Այդ լուրն իմանալուց անմիջապես հետո շտապեցի հանդիպել փոքրիկ Լիլիթին... ահա վիդեոն»:

 

 

Լիլիթ Հովհաննիսյան. «Չեմ կարող նկարագրել հուզմունքիս չափը…»