9 անվճար դասընթաց, որոնցից հետո ավելի հեշտ կլինի լավ աշխատանք գտնել
Նա, ով գոնե մեկ անգամ փորձել է լավ աշխատանք գտնել գիտի, թե երբեմն որքան բարձր են գործատուների պահանջները։ Հատկապես դժվար է ուսանողների համար, քանի որ ամենուր միայն աշխատանքային փորձ է պահանջվում։
Adme-ն գրում է, որ կարելի է զարմացնել նույնիսկ ամենապահանջկոտ գործատուին, եթե յուրացնեք ամենապահանջված հմտությունները։ Ահա անվճար դասընթացների ցուցակ, որոնք այժմ ամենապահանջված մասնագիտությունների համար հիմնական գիտելիքներ են տալիս։
HTML․ Համակարգչային ունակություններն այսօր ոչ ոքի չեն զարմացի, այնպես որ կարող եք HTML սովորել։ Դրա համար կան ռուսալեզու անվճար դասընթացներ՝ HTML Academy, ինչպես նաև անգլերեն՝ Միչիգանի համալսարանում։
Աշխատանքի հոգեբանություն․ Շատ կարևոր է, որպեսզի ընկերությունում լինի մեկն, ով կարող է համախմբել աշխատակիցներին ու մոտիվացնել նրանց ավելի լավ աշխատելու համար։ Համապատասխան գիտելիքները կարող եք ստանալ այստեղ։
Միջազգային նախագծերի մասնագետ․ Անգլերենի իմացության պահանջներ կան աշխատանքի բոլոր հայտարարություններում, սակայն քիչ են այն մարդիկ, որոնք ազատ ու կատարելապես տիրապետում են լեզվին։ Ակադեմիական անգլերեն կարող եք սովորել այստեղ՝ Coursera։ Դասընթացներն անցնում են անգլերենով։
Ծրագրերի մշակում․ Այն մասնագետը, որը կարող է որոշակի ծրագիր ստեղծել շատ է գնահատվում։ Սա բարձր աշխատավարձով աշխատանք է, որի համար պետք է իմանալ HTML և JavaScript։ Համապատասխան գիտելիքներ կարող եք ստանալ այստեղ՝ Microsoft Virtual Academy։ Նույնի անգլերեն տարբերակը Հոնկոնգի տեխնոլոգիական համալսարանում։
Ընկերության զարգացման գծով մասնագետ․ Ցանկացած գործատու ուրախ կլինի, եթե իր աշխատակիցը կարողանա զարգացնել ընկերությունը։ Համապատասխան գիտելիքներ ստանալու համար պետք է գրանցվել Էկոնոմիկայի Բարձրագույն դպրոցի կորպորատիվ ֆինանսների դասընթացներին։
Adobe Photoshop-նախագծի մենեջեր․ Adobe Photoshop կա համարյա բոլոր համակարգիչների վրա։ Եթե աշխատանքը մի փոքր անգամ կապված է դիզայնի հետ, ապա բոլոր աշխատակիցները պետք է իմանան ծրագիրը։ Ի դեպ, սա նաև բարձր վարձատրվող աշխատանք է, իսկ համապատասխան գիտելիքները կարող եք ստանալ Adobe Photoshop-ի դասընթացներին։
SMM մասնագետ․ SMM-ն օգնում է աշխատանքի մեջ։ Դրա իմացությունն օգնում է ավելի հեշտ աշխատանք գտնել ու լավ տպավորություն թողնել գործատուի վրա։ Համապատասխան գիտելիքներ կարող եք ստանալ Տոմսկի համալսարանի ռուսալեզու դասընթացը լսելով։
Խաղի թեորիա․ Խաղի թեորիան իմացող մարդը կարող է լավ բանակցող դառնալ ու օգնել ընկերությանն ավելի մեծ բարձրունքների հասնել։ Դասընթացին կարելի է գրանցվել Coursera պլատֆորմում։
Բաժնի վարիչ․ Լիդեր չեն ծնվում, լիդեր դառնում են։ Լիդեր լինել կարելի է սովորել համապատասխան դասընթացներ անցնելով։ Օգտվեք Բիզնեսի և գործնական ադմինիստրատիվության ինստիտուտի օնլայն դասընթացներից։







