ԱՄՆ-ում 6 ամսական աղջիկների համար բարձրակրունկներ են ստեղծել
Բոլոր փոքրիկ աղջիկները սիրում են մայրիկի կոշիկները հագնել։ Ժամանակակից փոքրիկները դրա կարիքն այլևս չեն ունենա։
Peopletalk-ը գրում է, որ 6 ամսական փոքրիկ աղջիկների համար բարձրակրունկ կոշիկներ են ստեղծել։ Այս գաղափարը կյանքի է կոչել Pee Wee Pumps ընկերությունը։
Կոշիկները տարբեր գույների են՝ սև, կարմիր, վարդագույն ու վագրի երանգներով։ Դրանք փոքրիկ կրունկ ունեն, որը փափուկ կտորից է պատրաստված։
Մայրիկներն այդքան էլ գոհ չեն այս արտադրանքից ու սոցիալական ցանցերում արտահայտում են իրենց դժգոհությունը։ «Հանգիստ թողեք երեխաներին, թողեք վայելեն իրենց մանկությունը», «Սա իրական խենթություն է», գրում են զայրացած մայրիկները։









