Ձկներն այսօր պետք է ռիսկի դիմեն. ապրիլի 7-ի աստղագուշակ

00:01 • 07.04.17

 
Խոյ: Այսօր տանը մնալու անհագ ցանկություն կունենաք: Հնարավոր է, որ դրա պատճառով ստիպված լինեք հետաձգել կամ տեղափոխել որոշ հանդիպումներ: Դուք միայնակ մնալու ու սեփական մտքերը հասկանալու իրավուն ունեք, այնպես որ, ոչ ոքի առջև մի արդարացեք: Այսօր փորձեք գեղեցկացնել կամ փոփոխել ձեզ շրջապատող տարածքը:



Ցուլ: Դուք մարդկանց հանգստացնելու հատուկ տաղանդ ունեք: Նույնիսկ ձեր ձայնը կարող է ներդաշնակություն ստեղծել մարդկանց հոգիներում: Օգտագործեք ձեր տաղանդը, որպեսզի սիրելի մարդուն ապացուցեք, որ դուք իր հետ եք, անկախ այն բանից, թե նրա մասին ինչ են մտածում այլ մարդիկ: Թույլ տվեք նրան զգալ, որ պետք է ձեզ ու սիրված է ձեր կողմից:

 

Երկվորյակ: Ձեր ընկերներին ու գործընկերներին միշտ ձեր երկրորդ ընտանիքն եք համարել, այդ պատճառով էլ, եթե այսօր նրանցից մեկը ձեր օգնության կարիքն ունենա, կանեք այն, ինչ հնարավոր է: Սակայն մինչ անհնարինն ու հնարավորն անելը, հիշեցրեք ինքներդ ձեզ, որ դուք ամենակարող չեք ու սեփական խնդիրները ևս ունեք: Արեք այնքան, որքան կարող եք ու մի փորձեք սարեր շուռ տալ:



Խեցգետին: Այսօր պետք է շատ ռացիոնալ լինեք: Օրվա ընթացքում գնումներ անելու կարիք կունենաք, սակայն նախ պետք է հստակ որոշեք ձեր քայլերը: Ավելորդ գումար չվատնելու համար հստակ որոշեք, թե ձեզ ինչ է անհրաժեշտ, այնուհետև գնացեք այն խանութը, որտեղ դա հաստատ կա և գնեք միայն այն, ինչի համար խանութ էիք գնացել: Այսօր պետք չէ չմտածված գնումներ անել ու ավելորդ գումար վատնել:

 

Առյուծ: Այսօր արտաքին աշխարհից կտրվելու կարիք կունենաք: Անջատեք ամեն ինչ՝ հեռախոս, համակարգիչ հեռուստացույց… Այս օրը ձեր մտերիմներին ու հարազատներին նվիրեք: Նրանք վաղուց ունեն ձեր կարիքը և դուք այլևս չեք կարող զրկել նրանց ձեր ներկայությունից: Վրջին շրջանում շատ եք աշխատել, իսկ դա նշանակում է, որ այսօր պետք է հանգստանաք ու նոր ուժեր հավաքեք:

 

Կույս: Այս օրը կարող է սկսվել այնպես, ինչպես երեկվանը, սակայն միանգամայն այլ ավարտ ունենալ: Ձեր առջև հարուստ ընտրություն կա և կարող եք նոր բացահայտումներ անել: Հնարավոր է, որ երեկոյան ինչ-որ յուրահատուկ միջոցառման մասնակցեք կամ ինչ-որ նոր բան փորձեք:



Կշեռք: Այսօր ձեզ համար կարևոր մարդու հետ պետք է ինչ-որ կարևոր թեմայից խոսեք, սակայն կարող եք անհանգստանալ ու ոչինչ չասել: Ոչ մի դեպքում թույլ չտաք նյարդերին խանգարել ձեզ: Դուք հիանալիորեն կարողանում եք գտնել անձնականի ու գործնականի միջև գոյություն ունեցող բարակ թելը, որը տարանջատում է այս երկու ոլորտը: Օգտվեք ձեր տաղանդից ու ասեք այն, ինչ ցանկանում եք:



Կարիճ: Այսօր ձեզ երջանիկ կզգաք: Այն մարդը, ում հետ շատ էիք ցանկանում հանդիպել, ինքը կառաջարկի հանդիպել ձեզ հետ: Հնարավոր է, որ նախկինում դուք չեք հանդիպել, սակայն այնպիսի տպավորություն կստեղծվի, որ վաղուց եք միմյանց ճանաչում: Փորձեք բաց չթողնել ձեր հնարավորությունն ու լավ տպավորություն թողնել:

 

Աղեղնավոր: Այսօր ժամանակն է արտահայտել ձեր զգացմունքներն ու անտեսել շրջապատի մարդկանց: Կարևոր չէ, թե ինչից է ստեղծվել այդպիսի բացասական տրամադրություն, սակայն դուք պարտավոր չեք այն ձեր ներսում պահել ու կարող եք արտահայտել դա: Եթե տխուր եք, լաց եղեք, գոռացեք, նշանակություն չունի, թե շրջապատի մարդիկ ինչ կմտածեն:

 

Այծեղջյուր: Սովորաբար դուք չեք սիրում անգործության մատնվել ու հեռուստացույց դիտել, սակայն այսօր հենց դա կցանկանաք: Ձեր մտերիմներին կզարմացնի ձեր պահվածքը, նրանք նույնիսկ կարող են մտածել, որ դուք հիվանդացել եք: Օգտագործեք ձեր հումորի զգացողությունն ու հանգստացրեք հարազատներին:

 

Ջրհոս: Այսօր ձեզ կարող է թվալ, որ ձեր ամեն հաջորդ օրը նախորդի նման է: Դուք հոգնել եք նույնանման առօրյայից ու փոփոխություններ եք ցանկանում: Եթե միայնակ չեք կարողանում հաղթահարել դա, դիմեք մտերիմների օգնությանը: Փորձեք ինչ-որ նոր գույներ ստեղծել ձեր կյանքում:

 

Ձկներ։ Այսօր ձեզ հետ ոչ մի վատ բան չի կարող պատահել: Դուք պետք է օգտագործեք այդ հնարավորությունն ու ռիսկի դիմեք: Մտածեք այն մասին, թե ինչպիսի դեմքի արտահայտություն կունենան ձեր ընկերները, երբ ձեզ նման տրամադրությամբ տեսնեն: Այսօր արեք այն, ինչից վախենում էիք:

Ձկներն այսօր պետք է ռիսկի դիմեն. ապրիլի 7-ի աստղագուշակ