WhatsApp-ում հաղորդագրությունները ջնջելու նոր հնարավորություն կա
WhatsApp հավելվածն անակնկալ է պատրաստել իր օգտատերերի համար։ WABetaInfo կայքը գրում է, որ այսուհետ WhatsApp-ի օգտատերերը կկարողանան ջնջել այն հաղորդագրությունները, որոնք պատահաբար կամ միտումնավոր ուղարկել են։
Նախկինում ևս այդպիսի հնարավորություն կար, սակայն այն ժամանակ հաղորդագրությունները ջնջելու դեպքում դրանք անհետանում էին միայն ձեր հեռախոսից և հասնում էին հասցեատիրոջը։ Այժմ հնարավորություն կա ջնջել հաղորդագրությունը, որն արդեն ուղարկված է։
Աղբյուրը նշում է, որ նոր հնարավորությունից օգտվելու երկու նախապայման կա՝ հաղորդագրությունները հնարավոր է ջնջել ուղարկելուց հետո առաջիկա երկու րոպեների ընթացքում և այն դեպքում, եթե հասցեատերն այն դեռ չի կարդացել։ Ինչպես նաև ջնջելուց բացի հնարավոր է նաև վերափոխել հաղորդագրությունները։
WhatsApp-ի ստեղծագործական թիմի ներկայացուցիչներն ասում են, որ նոր հնարավորության շնորհիվ բազմաթիվ օգտատերեր կկարողանան խուսափել անհարմար ու տհաճ իրավիճակներից։







