Միհրան Հարությունյանը երկրորդ անգամ է ամուսնացել
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երկրորդ անգամ ամուսնացել է։
Իր 28–ամյակի օրը սիրելիին` երգչուհի Մակտինա Բեբիյային ամուսնության առաջարկ անելուց հետո զույգը որոշել է չուշացնել ամուսնությունը։
Մակտինան լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում և շնորհակալություն հայտնել բազմաթիվ շնորհավորանքների համար:
«Շնորհակալ եմ բոլորին շնորհավորանքների համար: Շնորհակալ եմ իմ հարազատներին, ովքեր կյանքիս ամենակարևոր ու պատասխանատու օրը կողքիս էին»,- գրել է նա։









