Հայտնիների խելահեղ պարերն ու ամուսնության անակնկալ առաջարկը` Տաթև Սարգսյանի կազմակերպած փարթիին

17:34 • 08.04.17

 

Դերասանուհի Տաթև Սարգսյանը տևական ժամանակ է՝ եթերում չէ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանուհին ասել էր, որ առաջիկայում կուրախացնի իր երկրպագուներին և կրկին եթերում կլինի։ Մինչ այդ նա շարունակում է զբաղվել իր աշխատանքով, որն այս տարիների ընթացքում լրացրել է իր առօրյան։ Այն է` միջոցառումների կազմակերպումը։

 

Տաթևի կազմակերպած հերթական երեկույթն Ապրիլի 7–ի առթիվ էր։ Tert.am Life–ը ներկա է եղել միջոցառմանն ու իր ընթերցողներին է ներկայացնում երեկույթի հիշարժան պահերը։

 

Երևանի ժամանցի վայրերից մեկում Տաթևը կազմակերպել էր Chicago Night խորագրով երեկույթ, որին նախ ելույթ ունեցան Քրիստինա Մանգասարյանն ու Absolute բենդը, Swag dance պարային համույթը, ապա միացավ դիջեյ, ով ապահովեց երեկույթի խելահեղ ռիթմերը։ Աննա Գրիգորյանը, Շուշան Երիցյանը, Լյուսի և Մարիամ Հայրապետյանները, Սաթենիկ Հազարյանը, Կարո Հովհաննիսյանը` սիրելիի հետ և այլք մինչ ուշ երեկո պարեցին ու լիցքաթափվեցին։

 

 

 

Տաթևը նշեց, որ  ուրախությամբ է զբաղվում այս աշխատանքով, քանի որ իրեն հաճելի է լավ ժամանակ պարգևել ուրիշներին։ Նրա խոսքով` այս ամենի մեջ ոգևորող և շարժիչ բան կա. «Երբ տեսնում ես, որ քո մտահղացման շուրջ այդքան մարդ հավաքվում և ուրախանում է, աշխատանքդ շարունակելու ստիմուլ ես ունենում»:

 

Երեկույթի ժամանակ հնչեց նաև անակնկալ սիրո խոստովանություն և ամուսնության առաջարկ, որին Տաթևը նախապես էր պատրաստել հյուրերին։) Առաջարկությունից հետո ներկաները հուշեցին աղջկան ճիշտ պատասխանը` այո :)

 

 

Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի

Հայտնիների խելահեղ պարերն ու ամուսնության անակնկալ առաջարկը` Տաթև Սարգսյանի կազմակերպած փարթիին