Հայտնիները՝ Color BOOM Nail Studio-ի բացմանը
Color BOOM Nail Studio. գեղեցիկ արտաքին ունենալ ձգտող կանանց համար Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում բացվել է խնամքի նոր սրահ, որն առաջարկում է դիմահարդարման, մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններ։
Հիմնադիրներն ամեն բան արել են կանանց համար ոչ միայն օգտակար, այլև հաճելի ժամանց ապահովելու համար։ Ժամանակակից գեղեցիկ ինտերիերով խնամքի սրահն առաջարկում է կանանց օգտակարը համատեղել հաճելիի հետ։
«Այսպիսի ծառայությունները շատ տարածված են, սակայն մեզ մոտ մի քանի կարևոր նախապայման կա։ Թերևս, ամենադժվարը շատ լավ մասնագետների գտնելն էր, ինչը կարողացանք անել։ Մեր սրահում շատ բարձր մակարդակի է ծառայության համար օգտագործվող նյութերի և գործիքների որակը։ Կան նյութեր նախատեսված հղիների և երեխաների համար։ Բոնուսային ծառայություն ունենք․ եթե մայրիկը գալիս է իր բալիկի հետ, փոքրիկին անվճար առաջարկում ենք թիթիզ ծառայություններ։ Ընտրել ենք նյութեր, որոնք չեն վնասի երեխաների կամ հղիների առողջությանը»,- ասաց ստուդիոյի համահիմնադիր Նորա Աբրահամյանը։
_1.jpg?1491737746553)
Հատկապես մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից օգտվելիս կանանց համար առաջնային է գործիքների ախտահանումը, քանի որ հաճախ դրանք դառնում են վարակների աղբյուր։ Հիմանդիրներն ամեն բան արել են՝ հիգիենան ապահովելու համար․ «Գործիքները կրկնակի ախտազերծում են անցնում, ինչը մինիմալի է հասցնում արյան միջոցով որևէ հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը։ Կարող ենք երաշխավորել, որ մեր հաճախորդները որևէ տեսակի հիվանդություն ձեռք չեն բերի, ինչը հիմա շատ տարածված է նմանատիպ սրահներում»։
Որակյալ նյութերից, հիգիենիկ պայմաններից և գեղեցիկ միջավայրից բացի Color BOOM Nail Studio-ն առաջարկում է նաև մատչելի գներ։ Այստեղ մատնահարդարումն արժե 2000 դրամ, շելլաքը` 4000, ոտնահարդարումը` 6000։ Առաջիկայում կլինեն նաև հաճելի անակնկալներ և զանազան ակցիաներ։

Սրահի առաջին հյուրերը ևս անակնկալ ստացան՝ մասնակցեցին խաղարկության և ստացան նվերներ՝ խնամքի միջոցների տեսքով, ինչպես նաև զեղչեր տարբեր ծառայություններից օգտվելու համար։
Սրահի բացմանը ներկա էին մի շարք հայտնի մարդիկ, նրանց մի մասն առաջին իսկ օրն օգտվեց ծառայություններից։ Դերասան Վաչե Թովմասյանի կինը՝ լրագրող, «Երևան 2․0» նախագծի ղեկավար Գայանե Մանուկյանը դիմեց մատնահարդարի օգնությանը։ «Շատ գոհ եմ։ Առհասարակ, նման տեղեր այցելելիս կարևորում եմ միջավայրն ու մասնագիտական որակները։ Մասնագիտական որակները, անկասկած, լավն են։ Միջավայրն էլ չի կարող պոզիտիվ չլինել, եթե ներկա է Նորան։ Կարծում եմ` միայն դրա համար արժե հաճախ այցելել այստեղ»,- ասաց Գայանեն։








.jpg?1491738043517)






Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի







